Հայտարարության սույն տեքստը հաստատված է գնահատող հանձնաժողովի 2021 թվականի «օգոստոսի» «13» «01 /21» որոշմամբ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգին հավանություն տալու մասին» N 54 արձանագրային որոշումը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ (այսուհետ՝ պատվիրատու), որը գտնվում է Վազգեն Սարգսյան 3 հասցեում, հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ:

Հայտերն ընդունվում են փակ՝ սոսնձված և ստորագրված ծրարով: Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակ փաստաթղթերից, որոնց վրա գրվում է «բնօրինակ» բառը և էլեկտրոնային կրիչից, որը իր մեջ պետք է ներառի բոլոր բնօրինակ փաստաթղթերի սկանավորված ֆայլերը: Ծրարը և հրավերով նախատեսված՝ մասնակցի կազմած փաստաթղթերը ստորագրում է դրանք ներկայացնող անձը, կամ վերջինիս լիազորած անձը (այսուհետ՝ գործակալ): Եթե հայտը ներկայացնում է գործակալը, ապա հայտով ներկայացվում է վերջինիս այդ լիազորությունը վերապահած լինելու մասին փաստաթուղթը:

Հայտի կազմման լեզուն հայերենն է: Ծրարի վրա հայերենով պետք է նշվի

  1. Նախարարության անվանումը և հայտի ներկայացման վայրը:
  2. Մրցույթի ծածկագիրը:
  3. «Չբացել մինչև հայտերի բացման նիստը» բառերը:
  4. Մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը:

Հայտը ներկայացվում է քարտուղարին և նրա կողմից այն ընդունվում է մինչև դրա համար մրցույթի մասին հայտարարությամբ և հրավերով սահմանված ժամկետի ավարտը: Մասնակիցը չի կարող նույն մրցույթին ներկայացնել մեկից ավելի հայտ: Հայտերը գրանցվում են առանձին գրանցամատյանում՝ ըստ սահմանված հերթականության՝ ծրարի վրա նշելով գրանցման համարը, տարեթիվը, ամիսը և ժամը:

Քարտուղարը մասնակցին տալիս է հայտն ընդունելու մասին տեղեկանք:

Սահմանված կարգի պահանջներին ոչ համապատասխան ներկայացված հայտերը, ինչպես նաև հայտեր ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո տրված հայտերն առանց բացվելու մերժվում են և վերադարձվում դրանք ներկայացնողներին:

Մասնակիցը մինչև հայտը ներկայացնելու վերջնական ժամկետի ավարտն իրավունք ունի փոխելու կամ հետ վերցնելու իր հայտը:

Հայտը փոփոխվում է սույն կարգով հայտ ներկայացնելու համար սահմանված կարգով՝ ծրարի վրա ավելացնելով «փոփոխում» բառը:

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման՝ նվիրաբերության պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։

Սույն մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները, ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք ունեցող կազմակերպություններին ներկայացվող պայմանները սահմանված են հրավերով:

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել թղթային տարբերակով՝ փակ ծրարով, մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 15 –րդ օրացուցային օրվա ժամը 14:00-ն:

Հայտերի բացումը տեղի կունենա հայտերի բացման նիստին, սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 16-րդ օրը ժամը 14:00-ին։

Մրցույթն անցկացվում է հետևյալ չափաբաժիններով՝

01.«Երիտասարդների կարողությունների զարգացում՝ ուղղված տեղական մակարդակում որոշումների կայացմանը»- ԵՔԴՄ-01/21
02. «Սոցիալական նորարարության մոդելների ներդրում՝ միտված երիտասարդներին մատուցվող ծառայությունների որակի և/կամ ներառման և ազդեցության բարձրացմանը» -ԵՔԴՄ-02/21
03. «Աջակցություն մարտական գործողություների ժամանակ հաշմանդամություն ձեռքբերած և այդ գործողություններից ներազդված երիտասարդներին ուղղված մասնագիտական կողմնորոշմանը/ լրացուցիչ և շարունակական կրթությանը/ առողջության վերականգնմանն ու պահպանմանը/ սոցիալականացմանը/ հանրային կյանքին ինտեգրմանը»- ԵՔԴՄ-03/21
04. «Հայրենաճանաչ, իրավագիտակից, պետականակիր, ներգրավված, պահանջատեր և պատասխանատու երիտասարդների կերպարի հանրահռչակում»- ԵՔԴՄ-04/21
05. «Երիտասարդների կարողությունների զարգացում՝ ուղղված աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը» - ԵՔԴՄ-05/21
06. «Աջակցություն երիտասարդների ձեռնարկատիրական կարողությունների զարգացմանը»- ԵՔԴՄ-06/21
07. «Նորարարության, մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում երիտասարդների ակտիվ ներգրավման խթանում»- ԵՔԴՄ-07/21
08. «Երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի մշակույթի տարածում և հոգեկան առողջության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում»- ԵՔԴՄ-08/21
09. «Երիտասարդության շրջանում երիտասարդական աշխատանքի և կամավորության համակարգային զարգացման խթանում և երիտասարդական նախաձեռնություններին աջակցություն»- ԵՔԴՄ-09/21
10. «Երկխոսության և գործընկերության խթանում ՀՀ, Արցախի և սփյուռքի երիտասարդների և երիտասարդական կառույցների միջև»- ԵՔԴՄ-10/21
11 «Երիտասարդության ոլորտում միջազգային համագործակցության զարգացում»- ԵՔԴՄ-11/21
12 «Մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացում՝ ուղղված մեդիագրագիտությանը, թվային գրագիտությանը և կիբեռգրագիտությանը»- ԵՔԴՄ-12/21
13. «Երիտասարդները հանուն շրջակա միջավայրի» -ԵՔԴՄ-13/21

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար `Արմենուհի Պետրոսյանին
Հեռախոս +37410 599642
Էլ. փոստ armenuhi.petrosyan@escs.am