ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնի շրջանակում սեպտեմբերի 28-ին՝ ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինի մենահամերգը: Ծրագրում՝ Յոհան Սեբաստիան Բախ/ Կարլ Տաուզիգ՝ Տոկատա և ֆուգա ռե
ՀՀ նկարիչների միությունում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 19:00-ին, կմեկնարկի «1080 ժամ» խորագրով ֆոտոպատմության եռօրյա ցուցադրությունը՝ նկարահանված 44-օրյա պատերազմի ընթացքում։ Միջոցառումը նվիրվում է Արցախյան պատերազմի մասնակից բոլոր քաջ հայորդիներին և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 24-ին կայացած նիստում որոշում է կայացվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի բյուջեով նախատեսված ծրագրերից կատարել վերաբաշխում՝ շուրջ 15,6 մլն դրամի չափով։ Վերաբաշխված գումարը նախատեսվում է ուղղել կապիտալ ծախսերի, մասնավորապես՝ Եղվարդի N
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով Տավուշում էր՝ ծանոթանալու Տավուշի բերդի պեղումների արդյունքներին և քննարկելու հետագա անելիքները։ Այցին մասնակցում էին նաև ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, Հնագիտության և ազգագրության
Սեպտեմբերի 19-21-ը Ստեփանակերտում, իսկ սեպտեմբերի 23-ին Երևանում տեղի է ունեցել միջազգային գիտաժողով՝ նվիրված Արցախի Հանրապետության և ՀՀ անկախության հռչակման 30-ամյակին։ Այն համատեղ կազմակերպել էին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում ընթանում է Nebelhorn Tropy (գեղասահք) 2021 վարկանշային մրցաշարը։ Մրցաշարում հայաստանյան պատվիրակությունը ներկայացնում են մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Պրուլքս Սենեկալ պարային զույգը։ Օբերստդորֆ քաղաքում մրցաշարին հետևում է
«Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) սեպտեմբերի 25-ին՝ ժամը 16:00-ին, տեղի կունենա «Լյուբով Պոպովա․ ավանգարդիստը Նովինսկի ծառուղուց» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը։ Ցուցահանդեսում ներկայացված են ռուս հայտնի հեղինակի երկու անհայտ աշխատանքներ՝
UWC Հայաստանի ազգային կոմիտեն հայտարարում է UWC քոլեջների 2022-2024 ուսումնական ժամանակահատվածի հայտադիմումների ընդունման մեկնարկի մասին։ Ընդունելությանը կարող են մասնակցել Հայաստանի և Արցախի 15-17 տարեկան այն աշակերտները, որոնք ցանկանում են ստանալ բարձրակարգ միջազգային կրթություն, ձգտում են բացահայտել իրենց
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանն այս տարի Եվրոպական ժառանգության օրերին կմիանա միջոցառումների հատուկ ծրագրով: Կարևորելով մշակութային ժառանգության համամարդկային դերն ու նշանակությունը՝ թանգարանը Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում սեպտեմբերի 25-ին կներկայացնի Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթը՝ ազգային ավանդույթների, ուտեստների,