UWC Հայաստանի ազգային կոմիտեն հայտարարում է UWC քոլեջների 2022-2024 ուսումնական ժամանակահատվածի հայտադիմումների ընդունման մեկնարկի մասին։

Ընդունելությանը կարող են մասնակցել Հայաստանի և Արցախի 15-17 տարեկան այն աշակերտները, որոնք ցանկանում են ստանալ բարձրակարգ միջազգային կրթություն, ձգտում են բացահայտել իրենց ներուժը, իրականություն դարձնել իրենց գաղափարները և մաս դառնալ սոցիալապես ակտիվ միջազգային համայնքի։

Հայտադիմումներն ընդունվում են մինչև նոյեմբերի 7-ը:

UWC կրթական շարժման և ընդունելության գործընթացի մասին կարելի է ծանոթանալ UWC կայքում՝ http://uwc.org։