Լուրեր
ԾԻԳ-ի ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են կատարել

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի շրջանակում գրասենյակի ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են իրականացրել ՀՀ Տավուշի մարզի 3 ուսումնական հաստատություններ, որոնց հենքի վրա 2016 թ. ընթացքում «Կրթության բարելավում»

Մեկնարկել են գերազանցության մեդալի հավակնորդների քննությունները

Գերազանցության մեդալի հավակնորդներն այսօր հանձնել են առաջին կենտրոնացված քննությունը՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։ Ըստ հանրակրթական դպրոցների ներկայացրած հայտերի՝ այս տարի մեդալի հավակնորդների թիվը 192 է։ Մեդալի կենտրոնացված քննությունների անցկացման նպատակով ձևավորվել է

Քննարկվել են հայ-թուրքմենական համագործակցության զարգացման նոր հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ Վահրամ Դումանյանը կարևորել է Հայաստանի

Առարկայական նոր չափորոշիչներն ու ծրագրերը կփորձարկվեն Տավուշի մարզում. նոր ուսպլանի նախագիծ

Առարկայական նոր չափորոշիչներն ու ծրագրերը փորձնական նպատակով կներդրվեն Տավուշի մարզի պետական հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել առարկայական նոր չափորոշիչների փորձարկման ուսումնական պլանի

Միջոցառում՝ նվիրված «Երկիր Նաիրի» վեպի ստեղծման 100-ամյակին

Հունիսի 10-ին՝ ժամը 15:00-ին, Եղիշե Չարենցի տուն-թանգարանը Հայաստանի գրողների միության հետ թանգարանում կիրականացնի «Երկիր Նաիրի» վեպի ստեղծման 100-ամյակին նվիրված միջոցառում: Միջոցառման մեկնարկը կտրվի ցուցահանդեսի բացմամբ, որի շրջանակում կներկայացվեն Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հիմնական ֆոնդում պահվող «Երկիր Նաիրի» վեպի

Ժաննա Անդրեասյան. «Գործընթացի բոլոր կողմերը պետք է իրականացնեն պատշաճ և որակյալ աշխատանք» 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել առաջիկա անելիքները և պատասխանել ներկաներին հուզող հարցերին, որպեսզի հետագա գործընթացն անցնի հարթ և

5 մեդալ՝ Եվրոպայի փոքր երկրների առաջնությունից

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամները Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում 5 մեդալ են նվաճել: Սան Մարինոյում անցկացված մրցաշարում հայկական թիմը նվաճել է երեք արծաթե և երկու բրոնզե մեդալ: Արծաթե մեդալակիրներ են դարձել վազորդներ Էլլադա Ալավերդյանը (800 մ 2:16:10), Երվանդ Մկրտչյանը (3000 մ 8:14:46)

Վահրամ Դումանյանն այցելել է քննական կենտրոն

Հունիսի 8-ին մեկնարկեցին բուհերի ընդունելության միասնական քննությունները: Այդ առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը այցելել են Երևանի Գ. Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոն, որը Երևանում գործող 4

Հանրակրթական դպրոցի տնօրենի հավաստագրման համար վերապատրաստում կիրականացնի 21 կազմակերպություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք