Լուրեր
Կայացել է «ԷՐԱԶՄՈՒՍ+ PRINTEL» նախագծի ամփոփիչ համաժողովը

Սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել «ԷՐԱԶՄՈՒՍ+ PRINTEL»՝ «Փոփոխություն լսարանում. նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով» նախագծի ամփոփիչ համաժողովը, որին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

ՀՀ կառավարության նիստի օրակարգ

Սեպտեմբերի 30-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ

Երիտասարդական միջազգային օլիմպիադա՝ 10-12-րդ դասարանների աշակերտների և քոլեջների ուսանողների համար

ՌԴ «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանը 2021 թվականի հոկտեմբերի 20-30-ն իրականացնում է Երիտասարդական միջազգային օլիմպիադա: Օլիմպիադան ընդգրկում է տասնյոթ առարկայական ուղղություններ (ռուսերենով)՝ Կենսաբանություն, Արևելագիտություն, Դիզայն, Լրագրություն, Օտար լեզու, Տեղեկատվական տեխնոլոգիաներ, Պատմություն, Մաթեմատիկա, Մեդիահաղորդակցություն, Միջազգային հարաբերություններ,

«Արմենիա» միջազգային փառատոնով կմեկնարկի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 16-րդ համերգաշրջանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 29-ը կանցկացվի «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը: «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնով էլ սեպտեմբերի 29-ին կմեկնարկի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 16-րդ համերգաշրջանը։ Մեկ ամիս տևողությամբ փառատոնի ընթացքում տեղի

Մեկնարկել են ՀՀ անկախության հռչակման 30-ամյակին նվիրված գիտաժողովը և ցուցահանդեսը

Հայաստանի պատմության թանգարանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 28-ին «Երևան Գրանդ Հոթել» հյուրանոցում բացվել է ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված գիտաժողով: Բացման ելույթներին հաջորդել են պանելային քննարկում և հրավիրյալ բանախոսների 4 զեկուցումներ՝ նվիրված անկախության տարիների ձեռքբերումներին և խնդիրներին։ Բացման միջոցառումների շարքում Հայաստանի

Վահրամ Դումանյանը հանդիպել է Փարիզի համալսարանական հիվանդանոցների կենտրոնի ղեկավար Մարտին Հիրսչի հետ

Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառման շրջանակում Փարիզ կատարած այցի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է Փարիզի համալսարանական հիվանդանոցների կենտրոնի ղեկավար Մարտին Հիրսչի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: ՀՀ ԿԳՄՍ

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկ Հակոբյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 48 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկ Հակոբյանը (Հայկո): Հայկ Հակոբյանը ծնվել է 1973 թ. օգոստոսի 25-ին Երևանում: 1987

Շախմատի աշխարհի առաջնության 4-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը հաղթանակ է տոնել

Կայացել են շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնության 3-րդ և 4-րդ խաղափուլերը. Հայաստանի շախմատի կանանց թիմը հաղթել է Իսպանիային: Իսպանիայում ընթացող շախմատի կանանց աշխարհի առաջնության A խմբի 3-րդ տուրում Հայաստանի ընտրանին մրցել է Հնդկաստանի հետ