Լուրեր
Հայտնի են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության հաղթողները և մրցանակակիրները

Դեկտեմբերի 19-20-ը Երևանի «Դինամո» մարզահամալիրում անցկացվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին ավելի քան 80 ըմբիշ է մասնակցել։ 10 քաշային կարգերում Հայաստանի 2022 թվականի չեմպիոններ են հռչակվել Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը

Համագործակցության նոր հեռանկարներ՝ նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ընդունել է ՌԴ Թաթարստանի Հանրապետության «Ալաբուգա» կազմակերպության գործադիր տնօրենի տեղակալ Իլդար Տազուտդինովին: Հանդիպման առանցքում նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտի փոխգործակցությանն ուղղված հարցերն էին: Նախարարի

Կվերանորոգվի «Արամ Խաչատրյան» համերգասրահի գույքը

Կառավարության որոշմամբ գումար է հատկացվել «Արամ Խաչատրյան» համերգասրահի գույքի վերանորոգման համար: 2023 թ. կնշվեն Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը և մեծանուն կոմպոզիտորի անունը կրող համերգասրահի հիմնադրման 70-ամյակը: Այդ կապակցությամբ արտերկրում և Հայաստանում կանցկացվեն բազմաթիվ համերգներ, ցուցահանդեսներ և այլ նշանակալի

Ամփոփվել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցույթը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է նախարարության աջակցությամբ իրականացվող «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման» ամենամյա մրցանակաբաշխությանը: Մրցույթի նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բազմակողմանի, օբյեկտիվ և արդյունավետ լուսաբանումը՝ դրանով իսկ նպաստելով

Քննարկվել են Կոլումբիայի Օլիմպիական կոմիտեի հետ համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտա կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել Կոլումբիայի Օլիմպիական կոմիտեի նախագահ Սիրո Սոլանո Ուրտադոյի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր և ձեռք են

Համաձայնագիրը հնարավորություն կտա եվրոպական տիրույթում հանրահռչակել հայկական մշակույթը

ՀՀ ազգային ժողովն այսօր ընդունել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027) Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը: Հարցը զեկուցել է ՀՀ

Հայտարարվել է գիտական սարքերի/սարքավորումների ձեռքբերման մրցույթ

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու և գիտական սարքեր/սարքավորումներ ձեռք բերելու նպատակով հայտարարում է գնման մրցույթ: Մրցույթին մասնակցելու հայտը ներկայացվում է ՀՀ պետական բյուջեից գիտական և

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամները հանդես կգան տարեվերջյան եզրափակիչ համերգով

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնը դեկտեմբերի 25-ին՝ ժամը 18:00-ին, Կոմիտասի անվան կամերային տանը կիրականացնի «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի գալա համերգը: Գալա

Հանրային քննարկման է ներկայացվել այլընտրանքային կրթական ծրագրերի փորձաքննության անցկացման, ճանաչման և հաստատման կարգի նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել այլընտրանքային (հեղինակային, փորձարարական և միջազգային) կրթական ծրագրերի փորձաքննության անցկացման, ճանաչման և հաստատման կարգի նախագիծը: Համաձայն նախագծի՝ այլընտրանքային է համարվում