Լուրեր
Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են «Եվրիմաժի» կառավարման խորհրդի համաժողովին

Ստրասբուրգում կայացել է Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» մշակութային հիմնադրամի կառավարման խորհրդի համաժողովը, որին մասնակցել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և «Եվրիմաժի» հայաստանյան ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանը: Երկօրյա համաժողովի նիստերն անցել են հագեցած օրակարգով: Մասնակիցները քննարկել են «Եվրիմաժում» իրականացվող

Շանթ Սարգսյանը՝ կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնության երրորդ մրցանակակիր

Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը երրորդ տեղն է զբաղեցրել Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացված կայծակնային (բլից) շախմատի Եվրոպայի առաջնությունում և արժանացել բրոնզե մեդալի։ 22 պարտիայում վաստակած 17,5 միավորով Սարգսյանը լավագույն արդյունքն է ցույց տվել Չեխիայի ներկայացուցիչ Դավիդ Նավարայի և Լեհաստանի ներկայացուցիչ Մաչեյ

2022 թվականի տարվա 10 լավագույն մարզիկների հավակնորդները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության 2022 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկը: Տարվա 10 լավագույն մարզիկների ընտրությունը ներքոհիշյալ ցանկից կատարելու են ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչներն ու նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողները:

Հայաստանի թիմը Գերազանցության մրցանակ է ստացել երիտասարդ գիտնականների միջազգային մրցույթում

Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողները մասնակցել են Ինդոնեզիայում կայացած Երիտասարդ գիտնականների գիտահետազոտական աշխատանքների միջազգային մրցույթին /International Researcher Competition for Young Scientist, IRCYS2022/ և ստացել Գերազանցության մրցանակ: «Հերացի» ավագ դպրոցի շրջանավարտներ, այժմ արդեն ԵՊԲՀ 1-ին կուրսի ուսանողներ

Վարպետության դաս. «Մեկնարկ» ծրագիրը կամփոփվի եզրափակիչ համերգով

Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 18:00-ին, Կոմիտասի անվան կամերային տանը կկայանա վարպետության դաս՝ «Մեկնարկ» ծրագրի մասնակիցների եզրափակիչ համերգը: Ծրագիրը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացնում է «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնը: Համերգների ընթացքում

«Հայաստանում ֆրանսիական համալսարանը հայ-ֆրանսիական բարեկամության կարևոր կամուրջ է». Կարեն Թռչունյան

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) 2021-2022 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը, որին մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

Հայ մարզուհին՝ պարափաուերլիֆթինգի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող

Հայաստանի ներկայացուցիչ, ծանրորդ Գրետա Վարդանյանը ոսկե մեդալ է նվաճել ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում անցկացվող պարափաուերլիֆթինգի աշխարհի գավաթի խաղարկությունում։ Գյումրեցի մարզուհին, հանդես գալով 55 կգ քաշային կարգում, հաջող է կատարել բոլոր երեք մոտեցումները՝ բարձրացնելով 85, 90 և 93 կգ կշռող ծանրաձողերը

Հայտնի են հունվարին անցկացվելիք 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել է 2022-2023 ուսումնական տարվա հունվար ամսին անցկացվելիք 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը: Ըստ այդմ՝ քննությունները տեղի կունենան. հունվարի 10-ին՝ «Հայոց լեզու և գրականություն» առարկայից, հունվարի 11-ին՝ «Մաթեմատիկա» առարկայից, հունվարի

Հայ ծանրորդները երկու բրոնզե մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ավարտված աշխարհի առաջնությունում երկու բրոնզե մեդալ է նվաճել։ Հայաստանի ներկայացուցիչներից պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել են Սամվել Գասպարյանը (102 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ): Մրցումային վերջին օրը պայքարի դուրս եկած 23-ամյա