Լուրեր
Վարչապետը Երևանում ծանոթացել է տարբեր վարչական շրջաններում իրականացվող ծրագրերի ընթացքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շրջայց է կատարել Երևանում և ծանոթացել վարչական շրջաններում իրականացված և ընթացիկ մի շարք ծրագրերի: Վարչապետին ուղեկցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արաքսիա Սվաջյանը և Կարեն Գիլոյանը: Վարչապետի առաջին կանգառը եղել է Շենգավիթ վարչական

Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գոռ Սահակյանը երկամարտի 312 կգ (142+170) արդյունքով բրոնզե մեդալ է նվաճել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում ընթացող աշխարհի 88-րդ առաջնությունում։ Հայ ծանրորդը նաև փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում: Այս

Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը 6-րդն է, Իզաբելա Յայլյանը վնասվածքի պատճառով լքել է պայքարը

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել է ծանրամարտի աշխարհի 2023 թվականի առաջնությունը, որը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մրցահարթակ են դուրս եկել կանանց հավաքականի անդամներ Իզաբելա Յայլյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը, որոնք հանդես են

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար Վադիմ

Միջազգային գիտաժողով՝ «Արամ Խաչատրյան - 120»

Սեպտեմբերի 12-14-ը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա «Արամ Խաչատրյան - 120» խորագրով միջազգային գիտաժողով։ Գիտաժողովը նախաձեռնել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն

Ալբերտ Ազարյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում

Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Ազարյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 8-ին՝ ժամը 17:00-ից: Վերջին հրաժեշտը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-13:00-ը Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ժամը

Վարչապետն այցելել է Աբովյանի Կաթնաղբյուր բնակավայրի նորակառույց դպրոց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի հիմնական նորակառույց դպրոց, ծանոթացել կատարված աշխատանքներին: Վարչապետին ուղեկցել են նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Քաղաքաշինության

Կյանքից հեռացել է «Օղակների արքա» Ալբերտ Ազարյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ սեպտեմբերի 5-ին կյանքից հեռացել է Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 20-րդ դարի լավագույն հայ մարզիկ, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահ Ալբերտ Ազարյանը:

Առաջին մեդալները՝ խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունից

Հայաստանի ներկայացուցիչները 2 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել սեպտեմբերի 3-ից Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկած խուլերի ըմբշամարտի մեծահասակների, երիտասարդների և պատանիների աշխարհի առաջնությունում: Մեծահասակների պայքարում հաղթողի կոչմանն արժանացել է Սենիկ Սերոբյանը: 55 կգ քաշային կարգում Սերոբյանը