Լուրեր
Լողի անվճար ուսուցում. մեկնարկում է հայտագրման գործընթացն Արագածոտնի, Կոտայքի և Տավուշի մարզերի երեխաների համար

ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման և լողի անվճար ուսուցման փորձնական ծրագրի շրջանակում մեկնարկել է Արագածոտնի, Կոտայքի և Տավուշի մարզերի երեխաների գրանցման գործընթացը: Ծրագիրը նախատեսված է երկու տարիքային խմբերի համար՝ 8–12 տարեկաններ 13–17 տարեկաններ Լողավազաններում դպրոցահասակ երեխաների համար

Ժաննա Անդրեասյանի հերթական հանդիպումն աշակերտների և ուսանողների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ՝ ոլորտային հարցերի վերաբերյալ նրանց դիտարկումները լսելու, հուզող խնդիրներն ու առաջարկները քննարկելու նպատակով։ Սովորողներին, մասնավորապես, հետաքրքրել են հանրակրթության պետական չափորոշչով սահմանված

Ժաննա Անդրեասյանը «ԴիջիԹեք 2025»-ում խոսել է տեխնոլոգիական կրթության և կրթության մեջ տեխնոլոգիաների կիրառման կարևորության մասին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ներկա է եղել Հայաստանի տեխնոլոգիական համայնքի ամենասպասված միջոցառումներից մեկի՝ «ԴիջիԹեք 2025»-ի շրջանակում անցկացվող «EdTech Talks by Armath» կոնֆերանսին, որը վերաբերել է տեխնոլոգիական կրթությանը և կրթության մեջ տեխնոլոգիաների կիրառմանը։ «Արմաթ»-ի կողմից այսօր կազմակերպված

Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի առաջնության գերծանր քաշայինների պայքարում կարիերայում երկրորդ անգամ հռչակվել է աշխարհի չեմպիոն՝ երկամարտի 461 կգ արդյունքով (211+250 կգ)։ Առանձին վարժություններում ևս Լալայանն արժանացել

Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի աշխարհի առաջնության պոկում վարժության բրոնզե մեդալակիր

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության 110 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել է 187 կգ կշռող ծանրաձողն ու բրոնզե մեդալ նվաճել: Հրում վարժությունում Կարապետյանը բարձրացրել է 220 կգ կշռող ծանրաձողը

«Բացելով ներկայի ծալքերը» ցուցադրություն «Ժորժ Պոմպիդու» կենտրոնում՝ նվիրված անվանի կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի հոբելյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ նշյալ կենտրոնում մեկնարկել է անվանի կինոռեժիսոր Հարություն

ՏՀՏ–ն կրթության մեջ. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ԿՏԱԿ-ի ամենամյա խորհրդաժողովին

ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն այսօր կազմակերպել է «ՏՀՏ–ն կրթության մեջ» խորագրով երկօրյա խորհրդաժողով, որի ընթացքում ներկայացվել է հաշվետվություն՝ իրականացված մի շարք ծրագրերի վերաբերյալ: Խորհրդաժողովի ընթացքում ներկայացվել և քննարկվել են կրթության կառավարման տեղեկատվական համակարգի, ենթահամակարգերի, «Իթվինինգ» ծրագրի առաջընթացի,

ՀՀ պատվիրակությունը մասնակցել է Եվրոպայի խորհրդի երիտասարդության հարցերով նախարարական 10-րդ համաժողովին

ՀՀ պատվիրակությունը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ, մասնակցել է Եվրոպայի խորհրդի երիտասարդության հարցերով նախարարական 10-րդ համաժողովին, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 8–9-ը Մալթայի Վալետա քաղաքում: Պատվիրակության կազմում էին ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը, ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության

Ուսուցիչների հետ հերթական անգամ քննարկվել են ոլորտային հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ՝ քննարկելու ոլորտային խնդիրները և լսելու նրանց դիտարկումներն ու առաջարկները: Մանկավարժներն առանձնակի անդրադարձել են տնօրենի, ուսուցչի թափուր տեղի և «Տարվա լավագույնները» մրցույթների կարգերին, վերջինիս հայտերի