Լուրեր
ժաուտիկովյան 22-րդ միջազգային օլիմպիադայում ՀՀ դպրոցականներն արժանացել են 4 ոսկե, 2 արծաթե և 15 բրոնզե մեդալների

ՀՀ դպրոցականները 21 մեդալ են նվաճել հունվարի 10-ից 15-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված Ժաուտիկովյան միջազգային 22-րդ օլիմպիադայում։ Օլիմպիադան անցկացվել է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից, որոնց մասնակցել են 16 երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բուլղարիա, Բելառուս, Վրաստան, Ինդոնեզիա, Հնդկաստան, Ղազախստան,

Արտերկրի հեղինակավոր բուհերում ուսում ստացող քաղաքացիները պետք է ունենան մոտիվացիա՝ վերադառնալու և իրենց գիտելիքն ի նպաստ ՀՀ-ի ծառայեցնելու. Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստում քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Դանիել Երաժիշտը 80 տարեկան է

Այսօր ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ և հասարակական գործիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը (Գրիգոր Արշավիրի Դանիելյան) նշում է 80-ամյակը: Նրա բազմակողմանի գործունեությունը ներառում է կատարողական արվեստը, դիրիժորությունը, երաժշտագիտությունը, մանկավարժությունը և հայ հոգևոր երաժշտության ուսումնասիրությունն ու հանրահռչակումը։

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության մեդալ

Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում կայացել է հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում ներկայացվել է 2025 թ. գործունեության հաշվետվությունը։ Նիստին ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար, հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա

«Խաղաղություն» միջազգային 2-րդ մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդես

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ կիրականացվի «Խաղաղություն» միջազգային 2-րդ մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսը: Այն միտված է մշակութային կրթության ոլորտում, մասնավորապես՝ կերպարվեստի բնագավառում շնորհալի երեխաների բացահայտմանը, նրանց ստեղծագործական ունակությունների և կարողությունների զարգացմանն ու ինքնադրսևորմանը:

Կարևորելով երիտասարդների ակտիվ մասնակցությունը. հանդիպում գործընկերների հետ

Երիտասարդության ոլորտում նախորդ տարվա համագործակցության արդյունքներն ամփոփելու, ինչպես նաև 2026 թվականի նախատեսված ծրագրերն ու նախաձեռնությունները քննարկելու նպատակով տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպումը կազմակերպվել է «ԵՄ-ն հանուն երիտասարդության աջակցության ծրագրի»

Էքստեռն ավարտական քննությունների դիմումների ընդունումն իրականացվում է միայն էլեկտրոնային եղանակով

2026 թվականից դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական (հիմնական կրթության վկայական ստանալու համար) և պետական ավարտական (միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար) քննությունների դիմումների ընդունումը կիրականացվի միայն էլեկտրոնային եղանակով՝ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում այդ նպատակով ստեղծված հարթակի միջոցով: Էքստեռն քննությունների

Ժաննա Անդրեասյանը հերթական անգամ ընդունել է ուսուցիչների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել մանկավարժների հետ՝ քննարկելու ոլորտային մի շարք հարցեր: Հանդիպմանն անդրադարձ է եղել դպրոցներում աշխատանքային գործունեության կազմակերպմանը, կամավոր ատեստավորման ընթացակարգին ու թեստային առաջադրանքների բովանդակությանը, հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում

Այց Երևանի թիվ 189 ավագ դպրոց

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանն այսօր չնախատեսված այց են կատարել Երևանի Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոց: Շրջելով դասասենյակներում՝ նախարարի տեղակալն ու խորհրդականը զրուցել են աշակերտների հետ, հետաքրքրվել նրանց մասնագիտական կողմնորոշմամբ,