ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթանալու իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, պաշտոնատար այլ անձինք: Վարչապետն ու պաշտոնյաներն այցելել են Վանաձորի
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայկական երաժշտական ակադեմիան անցկացրել է առաջին հայկական երաժշտական «Խազեր» մրցանակաբաշխությունը: 17 անվանակարգում պարգևատրվել են հայկական երգարվեստի տարբեր ժանրերի ներկայացուցիչները: Հաղթողներն ընտրվել են ակադեմիայի 300-ից ավելի անդամների քվեարկությամբ:
Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարում է մրցույթ՝ ազգային ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման տրամադրման նպատակով: Մրցույթն անցկացվում է հետևյալ խմբավորմամբ և անվանակարգերում. լիամետրաժ՝ խաղարկային, վավերագրական ու անիմացիոն, կարճամետրաժ՝ խաղարկային, վավերագրական և անիմացիոն: Մրցույթն իրականացվում է՝ համաձայն Հայաստանի կինոյի հիմնադրամի
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կազմակերպված միջոցառումների եզրափակիչ գալա համերգը՝ նվիրված ֆրանսիացի կոմպոզիտոր Գաբրիել Ֆորեի 180-ամյակին։ Հնչել է Գաբրիել Ֆորեի հանրահայտ «Ռեքվիեմը»։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ
Պարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի փոփոխության նախագիծը, որը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ
Ապրիլի 29-ին՝ ժամը 18:00-ին, ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Երևանում և ՀՀ մարզերում կիրականացվի ֆլեշմոբ՝ նվիրված Պարի միջազգային օրվան: Պարային հանդիսությանը մասնակից կդառնան ՀՀ պարային խմբերը․ ուղիղ ժամը 18:00-ին ընտրված հարթակներում կհնչի ավանդական քոչարու երաժշտությունը, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական
Այսօր Պարի միջազգային օրն է․ այդ կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ոլորտի մի շարք ներկայացուցիչների պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով, պատվոգրերով ու շնորհակալագրերով: Պարգևների հանձնման արարողությանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ապրիլի 29-ին՝ ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացնի ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կազմակերպված միջոցառումների եզրափակիչ գալա համերգը՝ նվիրված ֆրանսիացի կոմպոզիտոր Գաբրիել Ֆորեի 180-ամյակին։ Համերգն անցկացվում է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և «Institut français