Ջերմուկում առաջին անգամ անցկացվել է ձմեռային «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնը, որն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությամբ։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Ջերմուկում «Ջերմ Ամանոր Ջերմուկում» ծրագրի շրջանակում տեղի են ունեցել հեղինակային երգի մրցույթ-փառատոնի գալա համերգն ու մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա են եղել Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այս տարվա վերջին աշխատանքային այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրան ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Այցի շրջանակում ամփոփվել և արձանագրվել են 2025 թվականին կատարված աշխատանքները, նախանշվել են հաջորդ տարվա
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիայի անդամներին՝ նախագահ Մկրտիչ Կարապետյանի գլխավորությամբ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով ոլորտի զարգացման
Սիրելի՛ կինոգործիչներ, հարգելի՛ արվեստասերներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կինոյի օրվա կապակցությամբ․ տոն, որը ևս մեկ առիթ է՝ արժևորելու կինոյի բացառիկ դերը մեր մշակութային կյանքում։ Կինոն արվեստ է, որը միավորում է խոսքը, պատկերը, երաժշտությունն ու ժամանակի շունչը՝ ստեղծելով համամարդկային լեզու։
Այսօր կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը նշում է ծննդյան 70-ամյակը: Այս առիթով Կինոյի տանը ցուցադրվել է ռեժիսորի «Ապրիլ» ֆիլմը, որի դիտմանը մասնակցել է նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: 1985 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված «Ապրիլ» ֆիլմը Վիգեն
«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել կարատեի աշխարհի առաջնությունում անկախ Հայաստանի առաջին բրոնզե մեդալը նվաճած Սուրեն Հարությունյանը: Սուրեն Հարությունյանը ստացել է 2341 ձայն՝ 46,4 տոկոս: Երկրորդ տեղը զբաղեցրել է Արսեն Հարությունյանը՝
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը տարեվերջյան շրջայց է կատարել ՀՀ պետական բյուջեի միջոցներով 2025 թվականին Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում հիմնված երիտասարդական կենտրոններ՝ ծանոթանալու կատարված աշխատանքների ու կահավորման ընթացքին: Երիտասարդական կենտրոնները ստեղծվել են ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային աջակցությամբ: Արթուր Մարտիրոսյանը նախ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի հաղթողները որոշվել են ԿԳՄՍՆ կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ: Մարզական լրագրողներն իրականացրել են փակ, գաղտնի քվեարկություն, որի արդյունքներն ամփոփել