ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է շահագրգիռ կազմակերպություններին մասնակցելու տեղեկատվական հանդիպման՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների հայեցակարգային առաջարկների հավաքագրման նախաձեռնությանը։

Հանդիպումը կկայանա ապրիլի 29-ին՝ ժամը 11:00-ին, ԿԳՄՍ նախարարությունում (2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ)։

Հանդիպման ընթացքում կներկայացվեն նախաձեռնության հիմնական ուղղությունները, պահանջները և ակնկալիքները, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի քննարկելու հետաքրքրող հարցերը, հստակեցնելու առաջարկների ներկայացման գործընթացին վերաբերող մանրամասները։

Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ info@cultfoundation.am էլեկտրոնային հասցեին ուղարկելով հայտ։

Գրանցման հայտում անհրաժեշտ է նշել՝

  • կազմակերպության անվանումը
  • մասնակցի(ների) անունը, ազգանունը
  • պաշտոնը
  • կոնտակտային հեռախոսահամար
  • էլեկտրոնային հասցե
  • մասնակցողների քանակը

Ուշադրություն հանդիպմանը մասնակիցները պետք է իրենց հետ ունենան անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ)։