ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և Պաշտպանության նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 5-ին` ժամը 12:00-ին, «Արզնի» ռազմական օդանավակայանում տեղի կունենա Ավիամոդելային երրորդ փառատոնը: Փառատոնը համախմբում է ոլորտի մասնագետներին փորձի փոխանակման, ցուցադրական թռիչքների և պատրաստված մոդելների ցուցադրության նպատակով: Փառատոնի ընթացքում ներկայացվելու
2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը նշվում է որպես Գրադարանավարի օր: Օրվա առթիվ այս տարի ևս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության գրադարաններում կազմակերպվելու են տարբեր միջոցառումներ: Օրվա խորհրդին համահունչ նախատեսվում է նաև գրադարանավարների պարգևատրման
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր հանդիպել է արհեստական բանականության ոլորտի պետական, մասնավոր, միջազգային շահառու կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, վարչության աշխատակիցներ: Հանդիպման ընթացքում քննարկվել
Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում այսօր մեկնարկում է ծանրամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը՝ Հոկտեմբերի 3՝ ժամը` 21:30, 60 կգ` Գառնիկ Չոլակյան Հոկտեմբեր 5՝ Ժամը` 21:30, 71 կգ` Գոռ
Ճապոնիայի քաղաքական ուսումնասիրությունների ազգային ավարտական ինստիտուտը (GRIPS) առաջարկում է հանրային քաղաքականության թեմայով մեկ կամ երկու տարի տևողությամբ մագիստրոսական ծրագրերի (2026-2027 ուսումնական տարվա ընդունելության համար) կրթաթոշակային տեղեր: «GRIPS»-ը Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող հաստատություն է, որը հիմնականում պատրաստում է հանրային
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա կապակցությամբ (հոկտեմբերի 17) 8-12-րդ դասարանների աշակերտների շրջանում հայտարարում է մրցույթ` «Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգությունը» խորագրով: Մրցույթը վերաբերում է ոչ նյութական մշակութային ժառանգության տարբեր
Գործադիրի նիստում այսօր ընդունված որոշմամբ ՀՀ վարչապետի հովանու ներքո նախատեսվող «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի և «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի անցկացման նպատակով պետական բյուջեից հավելյալ գումար կհատկացվի՝ 146 մլն 924 հազար դրամի չափով: Այս մրցաշարերն անցկացվում են
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ այս տարի գրքի փառատոնն ընդլայնել է աշխարհագրությունը՝ այցելելով մարզեր. հոկտեմբերի 4-ին փառատոնը գնում է Կապան: Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա ժամը 12:00-ին Կապանի մշակույթի կենտրոնում։ Մեկնարկը կտրվի «Կապան» պատկերագրքի
ՀՀ կառավարության աջակցությամբ և ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան հոկտեմբերի 5-ին Ապարանում կանցկացնի Ազգային փոքրամասնությունների օրվան նվիրված միջոցառում: Ապարանի մշակույթի տան դահլիճում մեկ հարկի ներքո կներկայացվեն ազգային փոքրամասնությունների մշակույթն ու խոհանոցը: Միջոցառմանը ներկա կլինի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել