Սպորտի կառավարման կենտրոնի մարզահամալիրում մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո երկրորդ անգամ անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլը:

Մրցումային երկրորդ օրը գրանցվել են հետևյալ արդյունքները.

Առաջին տարիքային խումբ՝

Արարատի թիվ 4 հիմնական դպրոց - Կապանի թիվ 13 հիմնական դպրոց՝ 10:23 (1-ին տարիքային խումբ)

Լեռնահովիտի Ս. Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց - Նոյեմբերյանի վարժարան՝ 44:9

Երկրորդ տարիքային խումբ՝

Արթիկի թիվ 2 հիմնական դպրոց – Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոց՝ 74:36

Գավառի Հովհ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց - Վանաձորի Ա. Պուշկինի անվան թիվ 4 հիմնական դպրոց՝ 20:25

Վաղը՝ ապրիլի 16-ին կկայանան հետևյալ հանդիպումները.

Ժամը՝ 11:00 - Լեռնահովիտի Ս. Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց - Վերին Գետաշենի միջնակարգ (1-ին տարիքային խումբ)

Ժամը՝ 12:00 - Երևանի Խրիմյան Հայրիկի անվան հիմնական թիվ 10 - Հնաբերդի Երվանդ Պետրոսյանի անվան միջնակարգ (1-ին տարիքային խումբ)

Ժամը՝ 13:00 - Գյումրու թիվ 15 հիմնական դպրոց - Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան N 4 հիմնական դպրոց (1-ին տարիքային խումբ)

Ժամը՝ 14:00 - Կապանի թիվ 13 հիմնական դպրոց - Արենիի միջնակարգ դպրոց (1-ին տարիքային խումբ)

Ժամը՝ 15:00 - Արմավիրի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոց - Երևանի Վ. Պետրոսյանի անվան N 51 հիմնական դպրոց (2-րդ տարիքային խումբ)

«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 1-ին՝ համայնքային փուլն անցկացվել է փետրվարի 20-ից մարտի 16-ը, իսկ երկրորդ՝ մարզային փուլը՝ մարտի 17-ից ապրիլի 3-ը: 2026 թվականին «Դպրոցականների բասկետբոլի լիգա»-ին ընդհանուր առմամբ մասնակցել է ավելի քան 8800 աշակերտ հանրապետության 689 դպրոցից: 2025 թվականին խաղերին 8743 աշակերտ էր մասնակցել 559 դպրոցից:

Եզրափակիչ փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը, ֆիզկուլտուրայի ուսուցիչները և մասնակիցները կպարգևատրվեն նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով: Յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին տեղ գրաված դպրոցը կպարգևատրվի 4,000.000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2,500.000 ՀՀ դրամով և 3-րդ տեղը՝ 1,500.000 ՀՀ դրամով: Կպարգևատրվեն նաև մրցանակային տեղեր գրաված թիմերի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ 1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ և 3-րդ տեղ 300,000 ՀՀ դրամ: Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները յուրաքանչյուր տարիքային խմբում կպարգևատրվեն դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ 150,000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 100,000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 75,000-ական դրամ:

Հանդիպումներն անցկացվում են Սպորտի կառավարման կենտրոնի մարզահամալիրում: Մուտքն ազատ է. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին: