Լուրեր
Անցկացվել է սպարտակիադայի ծրագրով ֆուտզալի մրցաշարի եզրափակիչ փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անցկացրած մրցաշարի եզրափակիչ փուլ են դուրս եկել Իջևանի վարժարանի, Քարվաճառի և Վանաձորի Գրիբոյեդովի անվան № 11 դպրոցների թիմերը: Սպարտակիադայի ծրագրով անցկացվող ֆուտզալի մրցումներում չեմպիոն է դարձել Իջևանի վարժարանի թիմը, երկրորդ տեղում Վանաձորի

Հայ ծանրորդները մեդալներ են նվաճել վարկանիշային մրցաշարում

Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարին մասնակցել է 18 երկրի շուրջ 80 ծանրորդ: Հայաստանն ունեցել է 4 ներկայացուցիչ, որոնք դարձել են մեդալակիրներ: Գերծանր քաշայինների պայքարում երկամարտի 411 կգ (180+231) արդյունքով չեմպիոն է դարձել Ռուբեն Ալեքսանյանը, իսկ

Երկու մեդալ՝ ըմբշամարտի աշխարհի Մ23 առաջնությունից

Աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն է դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Մելիքյանը (60 կգ), որը եզրափակիչ գոտեմարտում 11։7 հաշվով հաղթել է Ղրղզստանի ներկայացուցիչ Ժոլոման Շարշենբեկովին։ Մելիքյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 8։0 հաշվով հաղթել է Բուլղարիայի ներկայացուցիչ Մարտին

Պանթեոնում տեղադրվել է Յուրի Վարդանյանի մահարձանը

Նոյեմբերի 1-ին՝ 1980 թվականի Օլիմպիական խաղերի, աշխարհի յոթակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն, 43 համաշխարհային ռեկորդի հեղինակ Յուրի Վարդանյանի մահվան առաջին տարելիցի օրը, Կոմիտասի անվան Պանթեոնում տեղի է ունեցել նրա մահարձանի բացման արարողությունը: Յուրի Վարդանյանի մահարձանի ճարտարապետը

Ավարտվել են սպարտակիադայի ծրագրով անցկացվող սեղանի թենիսի մրցումները

Հայաստանի մարզերի, Երևանի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա մարզական միջոցառման ծրագրով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անցկացրած սեղանի թենիսի մրցումներն ավարտվել են: Տղաների պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Հովհաննես Ջուլհակյանը (Լոռի), երկրորդ տեղում Արցախից Լեոնիդ

Սահմանվել է ուսուցչի նվազագույն աշխատավարձը

Հայաստանում առաջին անգամ պետական մակարդակով սահմանվում է ուսուցչի նվազագույն աշխատավարձը: Առաջարկվող ֆինանսավորման նոր բանաձևով, ըստ աշխատավարձի հաշվարկի գործակիցների, ուսուցչի նվազագույն աշխատավարձը կկազմի առնվազն 108 հազար դրամ` մեկ դրույքաչափի համար (հարկերը ներառյալ): Դպրոցների ֆինանսավորման բանաձևի վերանայումը պայմանավորված է հանրային միջոցների

Ազատ ոճի ըմբիշներն ավարտել են ելույթներն աշխարհի երիտասարդական առաջնությունում. պայքարի են դուրս գալիս հունահռոմեականները

Նոյեմբերի 1-ից աշխարհի երիտասարդական առաջնության մեդալների համար պայքարելու են հունահռոմեական ոճի ըմբիշները: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներում Հայաստանը ներկայացնելու են Նորայր Հախոյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ), Վահե Պողոսյանը

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Հոկտեմբերի 31-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը` «Արագադ Սարոյի Աբրամյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին», «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման