Աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն է դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Մելիքյանը (60 կգ), որը եզրափակիչ գոտեմարտում 11։7 հաշվով հաղթել է Ղրղզստանի ներկայացուցիչ Ժոլոման Շարշենբեկովին։ Մելիքյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 8։0 հաշվով հաղթել է Բուլղարիայի ներկայացուցիչ Մարտին Ստոյանովին։ Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 4-0 հաշվով պարտության է մատնել Մեհդի Սեյֆոլահին (Իրան), իսկ կիսաեզրափակչում 5։0 հաշվով հաղթել է Հունգարիայի ներկայացուցիչ Կրիստիան Կեչսկեմետիին։

Աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Դավիթ Օվասապյանը (130 կգ), որը երրորդ տեղի համար պայքարում հաղթել է ղազախ Մանսուր Շադուկաևին (5:5):

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ23 հավաքականի կազմում Բուդապեշտում հանդես են եկել նաև Նորայր Հախոյանը (55 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ), Վահե Պողոսյանը (77 կգ), Արման Վարդումյանը (82 կգ), Ալբերտ Եղիկյանը (87 կգ): Ազատ ոճի ըմբիշներից աշխարհի առաջնությանը մասնակցել են Ռազմիկ Միսակյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Խաչատուր Պապիկյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Սարգիս Հովսեփյանը (92 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ)։