Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարին մասնակցել է 18 երկրի շուրջ 80 ծանրորդ: Հայաստանն ունեցել է 4 ներկայացուցիչ, որոնք դարձել են մեդալակիրներ:
Գերծանր քաշայինների պայքարում երկամարտի 411 կգ (180+231) արդյունքով չեմպիոն է դարձել Ռուբեն Ալեքսանյանը, իսկ երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Գոռ Մինասյանը, որը երկամարտում Ալեքսանյանին զիջել է 1 կգ՝ 410 կգ (190+220):
Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) երկամարտում գրանցել է 343 կգ (161+182) արդյունք և զբաղեցրել երկրորդ տեղը:
Կանանց մինչև 59 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր է դարձել Իզաբելլա Յայլյանը, որը երկամարտում գրանցել է 202 կգ (92+110) արդյունք: