Հայաստանի մարզերի, Երևանի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա մարզական միջոցառման ծրագրով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անցկացրած սեղանի թենիսի մրցումներն ավարտվել են:

Տղաների պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Հովհաննես Ջուլհակյանը (Լոռի), երկրորդ տեղում Արցախից Լեոնիդ Ավանեսյանն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Սերգեյ Դալլաքյանը (Լոռի):

Աղջիկների պայքարում առաջին մրցանակին արժանացել է Հասմիկ Ղազարյանը (Շիրակ), երկրորդ տեղը զբաղեցրել է Ասյա Պողոսյանը (Երևան), իսկ երրորդն Անի Բարսեղյանն է (Լոռի):

Մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտները ստացել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության գավաթներ, մեդալներ և հավաստագրեր: