Նոյեմբերի 1-ից աշխարհի երիտասարդական առաջնության մեդալների համար պայքարելու են հունահռոմեական ոճի ըմբիշները:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներում Հայաստանը ներկայացնելու են Նորայր Հախոյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ), Վահե Պողոսյանը (77 կգ), Արման Վարդանյանը (82 կգ), Ալբերտ Եղիկյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ)։

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող ազատ ոճի ըմբիշներին չի հաջողվել մեդալ նվաճել: Հայաստանի Մ-23 հավաքականը մրցավայր էր մեկնել 9 ըմբիշով: Ռազմիկ Միսակյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Խաչատուր Պապիկյանը (74 կգ) պարտվել են որակավորման փուլում, Սարգիս Հովսեփյանը (92 կգ)` 1/8 եզրափակչում, Արման Ավագյանը (79 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ)՝ քառորդ եզրափակչում, Հովհաննես Մխիթարյանը (86 կգ)` երկրորդ սփոփիչ գոտեմարտում: Մեդալին մոտ է եղել Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը (61 կգ), սակայն նա ևս պարտություն է կրել երրորդ տեղի համար պայքարում: