Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տարվա կարևորագույն առաջնությանը գործուղում է 11 մարզիկի:

Նոյեմբերի 8-ին մրցագորգ կմտնեն մարզական սամբոյի տղամարդկանց 52 կգ քաշային կարգում հանդես եկող Տիգրան Կիրակոսյանը, 68 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը և 90 կգ քաշային Գրիգոր Սահակյանը: Նույն օրը մեդալի համար կպայքարի մարտական սամբոն ներկայացնող Մավրիկ Նասիբյանը (74 կգ):

Նոյեմբերի 9-ին մրցագորգում կլինեն Հայաստանի միակ կին ներկայացուցիչը՝ 52 կգ քաշային Սոսե Բալասանյանը, մարզական սամբոյից Գրիգոր Մխիթարյանը (57 կգ), Արսեն Ղազարյանը (74 կգ), Էդիկ Պետրոսյանը (100 կգ):

Նոյեմբերի 10-ին պայքարի դուրս կգան մարզական սամբոյից Մաքսիմ Մանուկյանը (62 կգ), Դավիթ Գրիգորյանը (82 կգ) և մարտական սամբոյից՝ Ջոն Բալայանը (52 կգ):

Հայաստանի պատվիրակության կազմում Հարավային Կորեա կմեկնեն նաև հավաքականի ավագ մարզիչ Վովիկ Խոջայանն ու Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը: