Լուրեր
Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում ամփոփվել է «Ամառային դպրոց խոցելի խմբերի համար» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախորդ մրցութաշրջանի դրամաշնորհային ծրագրով իրականացված «Մանկապատանեկան ստեղծագործական ամառային դպրոց խոցելի խմբի երեխաների համար» ծրագիրն ամփոփվել է: Սեպտեմբերի 11-ին գրադարանի ճեմասրահում ցուցադրվել են մանկապատանեկան ստեղծագործական անվճար խմբակներ հաճախած երեխաների աշխատանքները, իսկ թատերական խմբակի պարապմունքներն ամփոփվել

Սլավիկ Գալստյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանը (63 կգ քաշային կարգ) դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում ընթացող աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար պայքարում Գալստյանը 7:5 հաշվով հաղթել է Իրանի ներկայացուցիչ Մեյսամ Դալխանիին: Սլավիկ Գալստյանը պայքարը սկսել է

Մեկնարկում է «Թատերական Գավառ» փառատոնը

Սեպտեմբերի 16-23-ը Գեղարքունիքում կանցկացվի «Թատերական Գավառ» փառատոնը: Գավառի Լ. Քալանթարի անվան թատրոնի բեմից թատերասեր հանրությունը հաղորդակից կդառնա թատերարվեստի զարգացումներին, մարզում կաշխուժանա թատերական կյանքը: «Թատերական Գավառ» փառատոնի հանդիսավոր բացումը կկայանա սեպտեմբերի 16-ին` ժամը 19:00-ին, Գավառի Լ. Քալանթարի անվան թատրոնում: Փառատոնի շրջանակում Երևանի, Վանաձորի

Նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանին

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին։ Նախարար Արայիկ Հարությունյանը, ողջունելով նշանավոր մարզիկին, ընդգծել է, որ մշտապես հպարտանում է նրա ռեկորդներով։ «Մեր կառավարությունը

Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ քաշային կարգ) դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր: Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում ընթացող աշխարհի առաջնության ոսկե մեդալի համար Արթուր Ալեքսանյանը պետք է գոտեմարտեր Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևի հետ, սակայն կողոսկրի վնասվածքի պատճառով «Ճերմակ արջը»

Նոր մոտեցում՝ դիմանկարի ժանրում. կբացվի Սուրեն Թադևոսյանի առաջին անհատական ֆոտոցուցահանդեսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արմ ֆիլմ ինդուստրի դեվելոպմենտ» մշակութային հինադրամի նախաձեռնությամբ, սեպտեմբերի 16-ին` ժամը 19:00-ին, «Դալան» ցուցասրահում կբացվի կինոօպերատոր և լուսանկարիչ Սուրեն Թադևոսյանի առաջին անհատական ֆոտոցուցահանդեսը: Հեղինակը, նպատակ ունենալով ավելի վառ ներկայացնել իր հերոսների հոգեբանական կերպարը

Թ. Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական համույթի համերգը` սեպտեմբերի 15-ին

Սեպտեմբերի 15-ին` ժամը 18։00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի համերգը։ Համույթի գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար Ժիրայր Ալթունյան, գլխավոր բալետմայստեր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովհաննես Խաչիկյան, տնօրեն՝ Գրիգոր Ոսկանյան: Համերգը

Կմեկնարկի «Գողացված «Վռուբելի» վերադարձը». մեկ շրջիկ նկարի ցուցահանդես - կրթական ծրագրերի շարք

Սեպտեմբերի 14-ին և 15-ին Ռուսական արվեստի թանգարանը՝ (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) Թանգարանային կրթության կենտրոնի նախաձեռնությամբ և «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի հովանավորությամբ, Սերո Խանզադյանի և Պարույր Սևակի տուն-թանգարաններում կներկայացնի «Գողացված «Վռուբելի» վերադարձը». մեկ շրջիկ նկարի

Կմեկնարկի «ԾԻՐԱՆԻ ԾԱՌ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը

Սեպտեմբերի 14-ից 20-ը Արագածոտնի մարզի Ուջան գյուղում և Երևան քաղաքում կկայանա «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը: Բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին՝ ժամը 19:30-ին, Ուջանի Ազատամարտիկների հուշահամալիրում: Այն կմեկնարկի Ուջանի երիտասարդական երգչախմբի կատարմամբ և կամփոփվի ռուս անվանի կինոռեժիսոր