Լուրեր
Ցուցադրություններ՝ Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանում

Հայաստանի առաջին հանրապետության կազմավորման 103-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանում տեղի կունենան «Հայաստանի առաջին հանրապետությունը մամուլում և գրքերում» խորագրով գրականության ցուցադրություն և մատենագիտական տեսություն։ Մայիսի 27-ին՝ ժամը 15։00-ին, կցուցադրվեն հայ

Ռիմսկի-Կորսակովի տուն-թանգարանում կնշվի Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակը

2021 թվականի մայիսի 26-ին Սանկտ Պետերբուրգի՝ Ռիմսկի-Կորսակովի տուն-թանգարանում հատուկ ծրագրով կնշվի Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակը։ Միջոցառման շրջանակում ժամը 18:00-ին կցուցադրվի «Իրականացած երազանք» փաստագրական ֆիլմը, որը պատրաստել են Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի գիտաշխատողները. ֆիլմում ներկայացված են կոմպոզիտորի տուն-թանգարանի, ինչպես

ԽՄՕՄՄ և «Արաբկիր» թիմերը՝ Հայաստանի վոլեյբոլի երիտասարդական առաջնության հաղթողներ

Հնգօրյա պայքարից հետո ավարտվել է ՀՀ սպորտի վաստակավոր գործիչ, վաստակավոր մարզիչ, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Խաչիկ Ասմարյանի անվան երիտասարդական առաջնությունը: «Դինամո» և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճներում կայացած առաջնությանը մասնակցել են աղջիկների 5 և տղաների 6 թիմեր:

«Հերիքնազ Գալստյան․ ակունքից՝ տիեզերք». նոր ցուցահանդես Ժողարվեստների թանգարանում

Երբ կինն արարում է ողջ մարդկության համար, երբ տիեզերքի հետ համատեղ ծնունդ է տալիս կատարելությանը՝ քանդակի միջով․․․ Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում բացվել է նոր ցուցահանդես՝ «Հերիքնազ Գալստյան․ ակունքից՝ տիեզերք» խորագրով: Ցուցահանդեսը կազմակերպվել է Թանգարանների միջազգային օրվան

Մեդալներ և ռեկորդներ՝ Եվրոպայի պաուերլիֆտինգի առաջնությունից

Ուկրաինայի Լուցկ քաղաքում կայացել է Եվրոպայի պաուերլիֆտինգի 8-րդ առաջնությունը, որին մասնակցել է 10 երկրի շուրջ 270 մարզիկ: Հայաստանի ներկայացուցիչները բոլոր տարիքային խմբերում վստահ ելույթներ են ունեցել և սահմանել աշխարհի ու Եվրոպայի ռեկորդներ: Մասնավորապես, մեծահասակների խմբի

Ավարտվեց Եվրոպայի Մ23 տարեկան երիտասարդների առաջնությունը

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մայիսի 17-25-ն անցկացվեց ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Ազատոճային ըմբիշներից առաջնությանը մասնակցեց 7 մարզիկ, իսկ հունահռոմեականները ներկայացել էին 10 ըմբիշով: Ազատոճայիններից առաջինը մեդալ նվաճեց 70 կգ քաշային Արման Անդրեասյանը: Բրոնզե մեդալի

ԵԽԽՎ պատվիրակությանը ներկայացվել է հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի զեկուցող Փոլ Գավանին և ԵԽԽՎ Միգրացիայի հանձնաժողովի քարտուղար Մարկ Նևիլին: Շեշտելով, որ հայ

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը մասնակցել է Մաչանենց մշակութային բերդաքաղաքի հռչակման արարողությանը

«Հայ միասնության խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունն Էջմիածնում «հիմնել է» Մաչանենց մշակութային բերդաքաղաքը։ Մայիսի 21-ին «Մաչանենց տուն» կենտրոնում տեղի է ունեցել բերդաքաղաքի հռչակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար

Առանց վարկանիշ, բայց ռեկորդային. կայացել է Հայաստանի աթլետիկայի առաջնությունը

Արտաշատի քաղաքային մարզադաշտում կայացել է Հայաստանի աթլետիկայի առաջնությունը, որին այս տարի մասնակցել է 50 աթլետ: Առաջնությունը վարկանիշային էր Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի համար, սակայն մարզիկներին չի հաջողվել լրացնել սահմանված նորման: Գնդի հրում և սկավառակի նետում ձևերում տղաներից