Լուրեր
Ա․ Խզմալյան․ «Օրը կարևոր է ոչ միայն տոնական տրամադրության, այլև խնդիրների քննարկման տեսանկյունից»

Ապրիլի 18-ին միջազգային և մասնագիտական հանրությունը տոնում է Հուշարձանների և տեսարժան վայրերի օրը: Օրվան ընդառաջ «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ճեմասրահում տեղի է ունեցել մամուլի ասուլիս: Բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը Կինոյի օրվա առթիվ

Հարգելի՛ կինոգործիչներ, կինեմատոգրաֆիան մեր կյանքի ոչ միայն արտապատկերումն է, այլև իմաստավորումը: Կինոգործչի բարդ ու հետաքրքիր մասնագիտությունը հանդիսատեսին բազմաթիվ հարցերի պատասխաններ գտնելու, միաժամանակ նոր հարցեր ձևակերպելու հնարավորություն է տալիս: Անկախության` հատկապես կինոարտադրության համար չափազանց դժվարին տարիները

Մարզերում կիրագործվի 6 ծրագիր՝ միտված երիտասարդական կյանքի բարելավմանը

Կառավարությունը հաստատել է ՀՀ մարզերում մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովմանը, սոցիալական ձեռներեցության կարողությունների զարգացմանը, ինքնազարգացման հնարավորությունների ընդլայնմանը, կրթական, մշակութային, տեղեկատվական իրադարձությունների իրականացմանն ուղղված միջոցառումների ծրագիր, որի հիմնական շահառուները երիտասարդներն են: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ

Մարզական նոր միջավայր ԿԳՄՍՆ-ում՝ նվիրված հայ չեմպիոններին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 6-րդ հարկում այսուհետ կցուցադրվեն հայ մարզիկների հաղթական ելույթները: Այսօր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նախարար Վահրամ Դումանյանին և ԿԳՄՍՆ աշխատակիցներին ներկայացրել է առավել սպորտային տեսք ստացած հարկաբաժինը, որտեղ, բացի տեսացուցադրությունից, համապատասխան

Մարզաշխարհի երեք ներկայացուցիչ արժանացել է ԿԳՄՍՆ պարգևների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած ներդրման համար մարզաշխարհի 3 ներկայացուցիչներ արժանացել են պարգևների: Այսպես՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կրթության

Երիտասարդների հիմնախնդիրներին նվիրված կլոր սեղան-քննարկում

ԿԳՄՍ նախարարությունը, Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը և «ԵՄ-ն հանուն երիտասարդության» (EU4Youth) ծրագիրն ապրիլի 13-15-ը հրավիրել են «Երիտասարդները Հայաստանում. երիտասարդների զբաղվածության, ձեռներեցության և մասնակցության ամրապնդում» խորագրով երեք նստաշրջանից բաղկացած կլոր սեղան առցանց քննարկում: Հանդիպմանը մասնակցել են երիտասարդների հիմնախնդիրներով զբաղվող

Գիտաժողով՝ «Սպենդիարյան-150»

Ապրիլի 15-ին՝ ժամը 11:00-ին, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում կանցկացվի «Սպենդիարյան-150» խորագրով գիտաժողովը` նվիրված հայ մեծանուն դասականի ծննդյան հոբելյանական տարեդարձին: Գիտաժողովին կմասնակցեն Հայաստանի և Արցախի երաժշտական քոլեջների երաժշտագետ դասախոսներ և ուսանողներ, ինչպես նաև կոմպոզիտորի տուն-թանգարանի գիտաշխատողները: Գիտաժողովի նախաձեռնողն է ՀՀ

Ապրիլի 16-ը պաշտոնապես հայտարարված է «Հայ կինոյի օր»

2019 թվականին ՀՀ Ազգային ժողովը հունիսի 19-ի նիստում ընդունել է ապրիլի 16-ը «Հայ կինոյի օր» սահմանելու մասին օրենքի նախագիծը և «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը լրացվել է 4․1-րդ հոդվածով՝ «Հայ կինոյի օր` նշվում է ապրիլի

Հայաստանի ազգային պատկերասրահ. 100-ամյա թանգարանը՝ նոր շնչով

2021 թվականին լրանում է Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադրման 100-ամյակը: Թանգարանի տնօրեն Մարինա Հակոբյանը ներկայացնում է հոբելյանական տարվա ծրագրերը: Հայաստանի ազգային պատկերասրահը 100-ամյա պատմություն ունի 1921 թվականը հայկական մշակույթի վերարժևորման տարի էր, որը նշանավորվել է Հայաստանի կարևորագույն մշակութային