Լուրեր
Վահրամ Դումանյանի հիշատակի խոսքը Սուրեն Չանչուրյանի 85-ամյակի կապակցությամբ

Այսօր լրանում է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, պարարվեստի նվիրյալ Սուրեն Չանչուրյանի 85-ամյակը: Սուրեն Չանչուրյանը մի գործիչ էր, որն իր ողջ գիտակցական կյանքը նվիրել էր պարարվեստին և, ըստ էության, անքակտելի կապերով

Արտասահմանցի երիտասարդները ծանոթացել են ԿԳՄՍՆ երիտասարդական ծրագրերին

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում հյուրընկալվել էին «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական հասարակական կազմակերպության և Youth and Environment Europe միջազգային կազմակերպության համատեղ ծրագրի (դասընթացի) մասնակիցները: Սեպտեմբերի 18-25-ը Աղվերանում իրականացվող ծրագիրը երիտասարդների կարողությունների զարգացման դասընթաց է, որի նպատակն է խթանել գյուղական բնակավայրերի, փոքրամասնությունների և

Կյանքից հեռացել է  թարգմանիչ, լրագրող, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության խմբագիր Հովհաննես Այվազյանը

Սեպտեմբերի 23-ին 72 տարեկանում կյանքից հեռացել է թարգմանիչ, լրագրող, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության խմբագիր Հովհաննես Այվազյանը: Հովհաննես Այվազյանը ծնվել է 1950 թվականի մարտի 3-ին Սիղնաղի շրջանի Սաքոբո գյուղում (Վրաստան): Սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում,

Հայազգի առաջին տիեզերագնաց Ջեյմս Բաղյանը կրծքանշանները նվիրաբերել է Հայաստանի պատմության թանգարանին

Հայաստանի պատմության թանգարանը հյուրընկալել է հայազգի առաջին տիեզերագնաց, ամերիկահայ ինժեներ, մարզիկ, բժշկագիտության դոկտոր Ջեյմս Բաղյանին, որը Հայաստան է այցելել «STARMUS» փառատոնի շրջանակում։ Գիտնականն իր տիեզերական թռիչքների ընթացքում համազգեստին կրած կրծքանշանները նվիրաբերել է թանգարանին։ Նա գրառում է կատարել թանգարանի տպավորությունների

«Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում լույս են տեսել ժողովածուներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Անտարես» հրատարակչությունը

Բռնցքամարտ. ավագ տարիքի պատանիների հավաքականն Իտալիայում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների հավաքականը 16 մարզիկով կմասնակցի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 5-ն Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Ավագ տարիքի պատանիների հավաքականի կազմում ընդգրկված են 13 տղա և 3 աղջիկ: Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ մեր ընտրանին

«Հրաշագործը» հոգեբանական դրաման՝ Գյումրու դրամատիկական թատրոնի բեմում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը և Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնը սեպտեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 19:00-ին, Գյումրու դրամատիկական թատրոնում հանդես կգան «Հրաշագործը» ներկայացմամբ: Բեմադրությունը` ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր

Միջազգային աջակցություն՝ ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության պահպանմանը

2022 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի հիմնադրամից «Միջազգային աջակցություն» անվանակարգով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է դրամաշնորհ (74,855.00 USD) «ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և պահպանումը» վերնագրով հայտի շրջանակում 2 տարի ժամկետով ծրագիր իրականացնելու

Փոքր դամբարանի մեծ գանձերը՝ ոսկուց, սարդիոնից, սաթից, անագից պատրաստված զարդեր, խեցեղեն ու պատգարակ. «Մեծամոր» հնավայրի բացառիկ գտածոները

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային հուշարձանների և պատմական միջավայրի պահպանություն» ծառայության ՊՈԱԿ-ի արշավախումբը (արշավախմբի ղեկավար՝ դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյան) «Մեծամոր» հնավայրի տարածքում 2022 թ. սեպտեմբերին մեկնարկած պեղաշրջանի ընթացքում հայտնաբերել է բացառիկ գտածոներ: Դամբարանադաշտում պեղումները կենտրոնացել