Լուրեր
Հայ շախմատիստները Բուդվայում մասնակցում են Եվրոպայի թիմային առաջնությանը

Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները նոյեմբերի 11-ից Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում մասնակցում են Եվրոպայի թիմային առաջնությանը: Տղամարդկանց թիմի կազմում ընդգրկված են Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը, իսկ կանանց թիմի կազմում՝ Էլինա

Երևանում անցկացվել է լատինամերիկյան պարերի աշխարհի երիտասարդական առաջնությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Երևանում նոյեմբերի 12-ին 4-րդ անգամ անցկացվել է լատինամերիկյան պարերի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Մրցաշարին 33 երկրի 59 պարային զույգեր են մասնակցել: Հայաստանից լավագույն արդյունքը ցույց է

Հայ սամբիստների արդյունքներն աննախադեպ էին աշխարհի առաջնությունում. Երևանում ավարտվեց մեծահասակների ԱԱ-ն

Աշխարհի ավելի քան 70 երկրի 650 սամբիստներ 3 օր շարունակ Երևանում պայքարեցին աշխարհի առաջնության բաղձալի մեդալների համար: Կանանց և տղամարդկանց մարզական սամբոյի, և տղամարդկանց մարտական սամբոյի մրցումներում Հայաստանը ներկայացուցիչներ ունեցավ բոլոր քաշային կարգերում և արդյունքում կարողացավ 10 մեդալ

Հայ սամբիստները 5 արծաթե և 5 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում անցկացված աշխարհի առաջնությունում

Հայաստանի հավաքանները 10 մեդալով են ավարտել ելույթները Երևանում անցկացված սամբոյի մեծահասակաների աշխարհի 2023 թվականի առաջնությունում: Մրցումային վերջին՝ երրորդ օրը, ԱԱ-ի փոխչեմպիոնի կոչմանն արժանացել են Ավետիք Պողոսյանը, Բորիս Շատվերյանը և Դավիթ Գրիգորյանը, իսկ ցերեկային մրցահերթում բրոնզե մեդալակիր է դարձել Վաչիկ

2 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ սամբոյի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է սամբոյի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը, որի արդյունքներով Հայաստանի հավաքականը 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել: Աշխարհի առաջնության փոխչեմպիոնի կոչմանն արժանացել ու պատվո հարթակի երկրորդ աստիճանին են կանգնել

Վարչապետն ընդունել է Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Վարչապետը նշել է, որ սամբո մարզաձևը Հայաստանում ունի մեծ մասսայականություն և Կառավարությունը շահագրգիռ

«Ներդրվել են բոլոր ջանքերը՝ աշխարհի առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու համար». Ժաննա Անդրեասյանն ընդունել է Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանում ընթացող սամբոյի աշխարհի առաջնության շրջանակում այսօր ընդունել է մարզաձևի միջազգային ֆեդերացիայի (FIAS) նախագահ Վասիլի Շեստակովին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ

Սամբոյի աշխարհի առաջնություն. 3 բրոնզե մեդալ՝ մրցումային առաջին օրվա արդյունքներով

Հայաստանի սամբոյի հավաքականի անդամները 3 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում անցկացվող աշխարհի առաջնության մրցումային առաջին օրվա արդյունքներով: Պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել Արման Ավանեսյանը, Վարսիկ Գրիգորյանը և Սարգիս Վարդանյանը: Սարգիս Վարդանյանը (79 կգ), որն առաջին անգամ էր մասնակցում

Երևանում տեղի է ունեցել Սամբոյի 2023 թվականի մեծահասակների աշխարհի առաջնության բացումը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդիսավոր արարողությամբ տրվել է Սամբոյի 2023 թվականի մեծահասակների աշխարհի առաջնության պաշտոնական մեկնարկը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, սամբոյի