Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում հոկտեմբերի 2-11-ը կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կունենա 6, իսկ կանանց հավաքականը՝ 1 ներկայացուցիչ:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ տղամարդկանց թիմից աշխարհի առաջնությանը կմասնակցեն Գառնիկ Չոլակյանը (60 կգ), Գոռ Սահակյանը (71 կգ), Սուրեն Գրիգորյանը (88 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (110 կգ), Գարիկ Կարապետյանը (110 կգ) և Վարազդատ Լալայանը (+110 կգ):

Հայաստանի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է, իսկ մարզիչը` Հակոբ Փիլոսյանը:

Միաժամանակ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հայտնում է՝ տղամարդկանց թիմի անդամ, պատանեկան Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան: Մկրտչյանը 2014 թվականի Նանկինի պատանեկան Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր է, 2019 թվականի աշխարհի առաջնության, 2019, 2024 թվականների Եվրոպայի առաջնությունների չեմպիոն:

Կանանց թիմից աշխարհի առաջնությանը կմասնակցի միայն Աննա Ամրոյանը (77 կգ): Նա հանդես կգա գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի և մարզիչ Տարոն Թովմասյանի ղեկավարությամբ:

Նորվեգիա կմեկնեն նաև հավաքականի բժիշկ Դավիթ Մոսինյանը, և կինեզիստ Ռոզա Հովհաննիսյանը: