Սեպտեմբերի 13-21-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կկայանա ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականների կազմերը:
Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում հանդես կգան Արսեն Հարությունյանը (57 կգ), Մանվել Խնձրցյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ) և Հրայր Ալիխանյանը (74 կգ):
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը կմասնակցեն Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Կարեն Ասլանյանտը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Գոռ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Վիգեն Խաչատրյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ):
Ազատոճային ըմբիշներն ԱԱ-ին կմասնակցեն Հաբեթնակ Կուրղինյանի, իսկ հունահռոմեականները՝ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ: