Լուրեր
Արցախի գանձերը. Տպարաններ

Արցախի Հանրապետության տարածքում առաջին տպարանը շվեյցարացի բողոքականների տպարանն էր Շուշիում, որը գործել է 1828 թվականից։ Այն երկրորդն էր Մայր Աթոռ Էջմիածնի տպարանից հետո։ Այս տպարանում լույս է տեսել ավելի քան 20 գիրք։ Նրանց գործունեությունը Շուշիում տևել է 7-8 տարի։

«Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով դրամաշնորհի պայմանագրերը՝ 2021 թ. փետրվարին

2021 թվականին դրամաշնորհ տրամադրելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մինչև հուլիսի 22-ն իրավաբանական անձանցից ընդունել է «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով հայտեր: Նախատեսվում է դրամաշնորհ

Կանգնեցրու՛ համավարակը. օլիմպիադա

«ԳԼՈԲՈՒՍ» նորարարական-կրթական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը հոկտեմբերի 19-ից հայտարարել է «Կանգնեցրու՛ համավարակը» խորագրով օլիմպիադայի մեկնարկը: Միջոցառումը միտված է համավարակների, մասնավորապես, COVID-19-ի կանխարգելմանը։ 1-11-րդ դասարանի աշակերտները և 1-4-րդ կուրսի ուսանողները մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ կարող են մասնակցել օլիմպիադային առցանց՝ «ԳԼՈԲՈՒՍ» պորտալում (Manage.mirglobus.ru): Օլիմպիադայի

Արցախի գանձերը. Մարտակերտի շրջանի Մատաղիս համայնքի Եղիշե առաքյալի վանք

Եղիշե առաքյալի վանքը (Ջրվշտիկ) հիմնադրվել է 5-րդ դարում արքա Վաչագան Բարեպաշտի կողմից: Գտնվում է Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղից հյուսիս՝ սահմանի շփման գծի մոտ, Մռավ լեռան անտառապատ լանջին: Վանական համալիրի տեղում եղել է հեթանոսական սրբավայր՝ Միհր Ներսեհեա անունով: Վաղ միջնադարում

Խաղանք շախմատ Արցախի համար

Շախմատի Հայաստանի քառակի չեմպիոն, կանանց ընտրանու անդամ Մարիա Գևորգյանն Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին օրվանից միացել է թիկունքն ամուր պահելու գործին։ Տարատեսակ կամավորական աշխատանքներում և տեղեկատվական պատերազմում ակտիվ ներգրավածությունից բացի գրոսմայստերը հանդես է եկել շախմատային նախաձեռնությամբ՝ Ազատության հրապարակում անցկացնելով

Հաղթում ենք նաև կրթության ոլորտում. հայ դպրոցականները միջազգային օլիմպիադայում 4 մեդալ են նվաճել

Պատերազմական իրավիճակում հայ դպրոցականները հաղթել են 2020թ. Աստղագիտության և Աստղաֆիզիկայի 14-րդ միջազգային օլիմպիադայում, որն առցանց անցկացվել է Էստոնիայում։ Օլիմպիադային մասնակցել է 40 երկրի ավելի քան 280 աշակերտ։ Հայաստանը ներկայացրել է չորս մասնակից. բոլորն էլ արժանացել են մեդալների: Ա. Շահինյանի

Արցախի գանձերը. Ամարաս

Համաձայն հայ պատմիչների վկայությունների՝ Ամարասի վանքի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին։ 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում բացում է Արցախի առաջին դպրոցը։ 19-րդ դարի 2-րդ քառորդին Ամարասի վանքային համալիրը, որն ուներ

Արցախի գանձերը. Գանձասար

Գանձասար վանական համալիրը թվագրվում է 13-րդ դարով: Անունը ստացել իր տեղադիրքից՝ բլրից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր: Գանձասարը առաջնորդարան էր և Խաչենի իշխանների տոհմական տապանատունը։ Հասան-Ջալալյան տոհմի իշխանների հոգածության շնորհիվ Գանձասարը պահպանել է հոգևոր կենտրոնի