2021 թվականին դրամաշնորհ տրամադրելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մինչև հուլիսի 22-ն իրավաբանական անձանցից ընդունել է «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով հայտեր:

Նախատեսվում է դրամաշնորհ տրամադրել ազգային փոքրամասնությունների համար Հայաստանում լույս տեսնող տպագիր և էլեկտրոնային, գրական տպագիր և էլեկտրոնային, մշակութային տպագիր և էլեկտրոնային պարբերականներին:

«Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրի մասով ՀՀ ԿԳՄՍ նախարարության բյուջետային հայտի հաստատման պարագայում իրավաբանական անձանց հետ դրամաշնորհի հատկացման պայմանագրեր կկնքվեն 2021 թվականի փետրվարին:

Մանրամասները՝ այստեղ: