
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական դպրոցների դասարանների կազմավորման կարգի նախագիծը։ Դասարանների կազմավորման համար նախատեսվում է պարտադիր դարձնել տարրական և միջին մակարդակում առավելագույնը 25 և ավագ մակարդակում՝ առավելագույնը 20 սովորող ունենալը։