Հունիսի 23-26-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի «Sada Cup» միջազգային մրցաշար:

Մրցաշարին մասնակցելու է չորս թիմ՝ Հայաստանի ազգային հավաքականը, Իրանի և Սիրիայի հավաքականները, ինչպես նաև «Թիմ ԱՄՆ»-ն: Հաստատվել է նաև «Sada Cup» մրցաշարի խաղացանկը։

Հունիսի 23-ին՝ ժամը 20:00-ին - Հայաստան-«Թիմ ԱՄՆ»
Հունիսի 24-ին - Իրան-Սիրիա
Հունիսի 25-ին՝ ժամը 16:00-ին - Սիրիա-«Թիմ ԱՄՆ», ժամը՝ 19:00-ին - Հայաստան-Իրան
Հունիսի 26-ին՝ ժամը 12:00-ին - «Թիմ ԱՄՆ»-Իրան, ժամը՝ 17:00-ին - Հայաստան-Սիրիա

«Sada Cup» մրցաշարի ավարտից հետո Հայաստանի բասկետբոլի հավաքականը կմեկնի Մալթա՝ մասնակցելու փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը: Խաղերը կկայանան հունիսի 28-ից հուլիսի 3-ը:

Տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել Ticketon.am կայքից: