«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին համապատասխան` ՀՀ կառավարությունը հունիսի 23-ի նիստում հաստատել է «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Վանդունցի ընտրության արդյունքները:

«Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթը տեղի է ունեցել 2022 թվականի մայիսի 30-ին:

Նշենք՝ բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է 5 տարի ժամկետով: