ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում ֆրանկոֆոն ծրագրերի համակարգման աշխատանքային խմբի հերթական նիստը: Աշխատանքային խումբը ձևավորվել է ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ նախարարության համակարգման, այդ թվում՝ առաջնահերթաբար կրթության
Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում փետրվարի 10-12-ը կանցկացվի գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների բաց առաջնությունը: Մրցմանը կմասնակցի Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Հրաձգության հանրապետական մարզադպրոցի, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի, Գյումրիի և Վանաձորի մարզադպրոցների շուրջ 80 մարզիկ: Առաջնությունը կանցկացվի առանց տարիքային սահմանափակման: Հաղթողներն ու
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և Արաքսիա Սվաջյանն այսօր աշխատանքային այցով եղել են Երևանի պարարվեստի պետական քոլեջում: Քոլեջի տնօրեն Դավիթ Գալստյանի, ընդհանուր կազմակերպչական և մասնագիտական հարցերով տնօրենի տեղակալ Հասմիկ Մարկոսյանի ուղեկցությամբ նախարարի տեղակալները
Հայաստանի աթլետիկայի հավաքականը փետրվարի 11-ին պետք է մասնակցեր Ստամբուլում նախատեսված Բալկանյան երկրների առաջնությանը, սակայն Թուրքիայում մարզական բոլոր միջոցառումները չեղարկվել են՝ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառով: Փոխարենը Սերբիայի աթլետիկայի ֆեդերացիան Հայաստանի ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու Բելգրադի միջազգային մրցաշարին, որը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացում՝ ուղղված մեդիագրագիտությանը, թվային գրագիտությանը և կիբեռգրագիտությանը» դրամաշնորհի հատկացման մրցույթ: Մրցույթի նպատակն է զարգացնել մարզերի երիտասարդների կարողությունները մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության ոլորտներում: Մրցույթի շրջանակում նախատեսվում է
2022 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության գրահրատարակչության ոլորտի համատեքստում մեկնարկած «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը» հրատարակել է «Արցախի վտանգված հայկական քրիստոնեական ժառանգությունը» անգլերեն գիրք-ալբոմը: Այն հրատարակվել է հիմնադրամի գիտական
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի առաջին նիստը: Նիստին մասնակցել են ԿԳՄՍ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է գրոսմայստերներ Շանթ Սարգսյանին, Հայկ Մարտիրոսյանին և կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանին: Նրանց ուղեկցել է Հայաստանի շախմատի ակադեﬕայի գործադիր տնօրեն, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վարդուհի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» ծրագրի շրջանակում լույս է տեսել «Նրանց ժամանակը. բուժաշխատողները արցախյան պատերազմում. 1991-1994» աշխատությունը: Գրքի ստեղծման գաղափարի հեղինակը և կազմողը Ռուզաննա Բագրատունյանն է: 1991-1994 թթ․