Լուրեր
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) հավակնորդների փաստաթղթերի ընդունում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին: Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն 2024թ. հոկտեմբերի 8-ից հոկտեմբերի 21-ը ներառյալ՝ առցանց

Էրիկ Հակոբյանը բրոնզե մեդալ է նվաճել «Ծաղկաձոր Օփեն 2024» շախմատի միջազգային մրցաշարում

Հայաստանի շախմատի հավաքականի անդամ, ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Հակոբյանը երրորդ տեղն է զբաղեցրել Ծաղկաձորում ավարտված «Ծաղկաձոր Օփեն 2024» շախմատի միջազգային մրցաշարում: Մրցաշարի ընթացքին հետևել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: «Ծաղկաձոր Օփեն 2024»-ի հաղթողի

ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի (NSF) ներկայացուցիչներ Սոհի Ռաստեգարին և Ալեքսանդր Սիմոնյանին: Նախարարի տեղակալը ողջունել է հիմնադրամի ներկայացուցիչներին և կարևորել երկկողմ համագործակցության անհրաժեշտությունը: Անդրադառնալով բարձրագույն կրթության և գիտության

Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ ներկայացուցիչների։ Տոնի շրջանակում ամփոփվել են նաև «Տարվա լավագույնները» 2024 մրցույթի արդյունքները, որի հաղթողները ևս պարգևատրվել են։ Հանդիսավոր միջոցառումը տեղի է ունեցել Երևանի պետական

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ

Սիրելի՛ ուսուցիչներ, Այս տարի արդեն 30-րդ անգամ աշխարհը նշում է հոկտեմբերի 5-ը՝ որպես Ուսուցիչների միջազգային օր։ Ուսուցիչների միջազգային 30-րդ օրն անցնում է «Արժևորելով ուսուցիչների ձայնը․ դեպի կրթության նոր հանրային համաձայնագիր» խորագրի ներքո, որը մի կողմից կոչված

«ԴիջիԹեք» ցուցահանդեսում ներկայացվել են հանրակրթության նորարարական ծրագրերը

«Մերիդիան Էքսպո» կենտրոնում այսօր տեղի է ունեցել «ԴիջիԹեք» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, տարբեր տեխնոլոգիական ընկերություններ: Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շրջել է

Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է նորակառույց դպրոցների՝ ճաշարանային գույքով ապահովման գործընթացին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 և Ջիվան Աբրահամյանի անվան թիվ 111 նորակառույց դպրոցներ՝ ծանոթանալու գույքով ապահովման գործընթացին: Դպրոցները կառուցվել են Կառավարության «300 դպրոց,

Վերապատրաստման հրավեր՝ Բրիտանական խորհրդի Future English («Ապագայի անգլերեն») ծրագրին մասնակցելու համար

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը մեկնարկել է Future English («Ապագայի անգլերեն») ծրագրի շրջանակում իրականացվող մասնագիտական զարգացմանն ուղղված վերապատրաստումները: Ծրագիրն անգլերենի ուսուցիչներին առաջարկում է շարունակական մասնագիտական զարգացում՝ հնարավորություն ընձեռելով ողջ գործընթացն իրականացնել նորարարական, ժամանակակից առցանց հարթակի կիրառմամբ, որը կոչվում է Ուսուցիչների