Լուրեր
Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աշխատությունը կտեղափոխվի Մատենադարան

12-րդ դարի մեծագույն գործիչ Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աշխատության գնման և Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարան տեղափոխման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 93 մլն դրամ: Համապատասխան որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում:

Գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու հայտերի ընտրության մրցույթ

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու հայտերի ընտրության մրցույթ։ Մրցույթը կազմակերպվում է՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 3-ի N 2045-Ա/2 հրամանով հաստատված «Գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման

Սևանա լճում անցկացվել է առագաստանավային սպորտի Հայաստանի գավաթի առաջին փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Winds of Armenia առագաստանավային ակումբի նախաձեռնությամբ Սևանա լճում անցկացվել է առագաստանավային սպորտի Հայաստանի գավաթի առաջին փուլը։ Մրցաշարի փակման և մեդալների հանձնման պաշտոնական արարողությանը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության,

Հրաձիգ Գոհար Հարությունյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Գոհար Հարությունյանն արծաթե մեդալ է նվաճել Ֆրանսիայի Շատորու քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնության 50 մ վազող թիրախ խառը վազք մրցաձևի կանանց անհատական պայքարում: Նա գրանցել է 380 միավոր: Այսպիսով, Հայաստանի հրաձգության հավաքականը Եվրոպայի առաջնությունում մրցելույթներն ավարտել

Մարատ Աճեմյանն ու Զավեն Մեժլումյանը՝ ըմբշամարտի Մ17 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի անդամներ Մարատ Աճեմյանն ու Զավեն Մեժլումյանը բրոնզե մեդալներ են նվաճել Աթենքում ընթացող աշխարհի Մ17 տարեկանների առաջնությունում: Աթենքում ընթացող առաջնության 55 կգ քաշայինների պայքարում Աճեմյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 11:0 հաշվով վստահ հաղթանակ է

Ըմբիշ Ջանես Նազարյանը՝ Մ17 տարեկանների աշխարհի առաջնության հաղթող

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի անդամ, 65 կգ քաշային Ջանես Նազարյանը ոսկե մեդալ է նվաճել Աթենքում ընթացող Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում: Նազարյանը պայքարը սկսել է որակավորման փուլից՝ հաջորդաբար հաղթելով ամերիկացի, ադրբեջանցի, ֆրանսիացի և ուկրաինացի մրցակիցներին: Եզրափակչում հայ ըմբիշը

Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Նիգերիայի դեսպանության գործերի հավատարմատարին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Նիգերիայի դեսպանության գործերի հավատարմատար Աբդուլռաշիդ Օմար Լավալիի (նստավայրը՝ Իրան) գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն ակտիվորեն զարգացնում է համագործակցությունն աֆրիկյան

Վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնություն. Հովհաննես Մարգարյանը՝ չեմպիոն, Լիլիթ Մկրտչյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Հովհաննես Մարգարյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայի Շատորու քաղաքում անցկացվող վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում՝ 50մ վազող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց անհատական պայքարում: Հովհաննես Մարգարյանը, խոցելով 591 միավոր, գրանցել է համաշխարհային ռեկորդ և դարձել

Վազորդ Երվանդ Մկրտչյանը բրոնզե մեդալ է նվաճել Բալկանյան երկրների աթլետիկայի առաջնությունում

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Երվանդ Մկրտչյանը բրոնզե մեդալ է նվաճել հուլիսի 26-27-ը Հունաստանի Վոլոս քաղաքում անցկացված Բալկանյան երկրների առաջնությունում՝ 3000 մետր վազք մրցաձևում ցույց տալով 8:13.12 արդյունք: Մկրտչյանը հանդես է եկել նաև 1500մ վազք մրցաձևում և 3:44.15 արդյունքով զբաղեցրել