ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր կայացել է «Եվրոպական միություն-Հայաստան կրթական երկխոսություն» թեմայով քննարկում, որին մասնակցել են նախարար Ժաննա Անդրեասյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին»», ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»» և ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»» օրենքները:
ՀՀ կառավարությունը «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում լրացումներով և փոփոխությամբ առաջարկում է լուծել երեք կարևորագույն խնդիր. այդ մասին նշվել է հունվարի 16-ի ԱԺ նիստում: Հարցը զեկուցող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ առաջինը ռազմական խաղերի կարևորությունն ընդգծելն է:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է «Դի-Վի-Վի ինթերնեյշնալ»-ի Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Լիխտենբերգին: Հանդիպմանը ներկա են եղել նաև «Դի-Վի-Վի ինթերնեյշնալ»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Էսթեր Հակոբյանը, ԿԳՄՍՆ զարգացման և մոնիթորինգի
Վիկտորիա Ազրոյան-Արթուր Գրուզդև գեղասահքի պարային զույգը 13-րդ տեղն է զբաղեցրել ԱՄՆ Լեյք Փլեսիդ քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական ձմեռային 31-րդ խաղերում: Համաշխարհային ուսանողական խաղերում իր մրցելույթներն ավարտել է նաև մենասահորդ Մարինա Ասոյանը: Նա կարճ ծրագրից հետո զբաղեցրել է 30-րդ տեղը
Հանրապետությունում մեկնարկել է 2023 թվականի բուհական ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը: Հունվարի 15-ին տեղի են ունեցել «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաների քննությունները: ՀՀ ամբողջ տարածքում քննական գործընթացը կազմակերպվել է 14 քննական կենտրոնում, որոնցից 3-ը՝ Երևանում, 11-ը՝ մարզերում: Մասնավորապես, Սյունիքում՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է սփյուռքի կրթօջախներին, կրթամշակութային կենտրոններին և հայերենի ուսուցմամբ բոլոր տեսակի ուսումնական հաստատություններին ուսումնական գրականության ու ուսումնաօժանդակ նյութերի տրամադրման ամենամյա ծրագիրը՝ 2023-2024 ուսումնական տարվա համար: Հայտերի ընդունման նպատակն է հավաքագրել դասագրքերի պահանջարկը.
Հրաձիգներ Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը թիմային միքս մրցաձևում դարձել են Սլովենիայի Ռուսե քաղաքում անցկացված «ISSF Grand Prix» միջազգային մրցաշարի փոխչեմպիոն: Հայաստանի ներկայացուցիչներն օդամղիչ ատրճանակի միքս մրցաձևում անցել են եզրափակիչ փուլ և 14-16 հաշվով պարտվելով Վրաստանի թիմին՝ զբաղեցրել
«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն է ստացել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 13-ի հերթական նիստում: