ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է սփյուռքի կրթօջախներին, կրթամշակութային կենտրոններին և հայերենի ուսուցմամբ բոլոր տեսակի ուսումնական հաստատություններին ուսումնական գրականության ու ուսումնաօժանդակ նյութերի տրամադրման ամենամյա ծրագիրը՝ 2023-2024 ուսումնական տարվա համար:

Հայտերի ընդունման նպատակն է հավաքագրել դասագրքերի պահանջարկը. 2023 թ. նախնական հայտերում ներկայացվում է անհրաժեշտ հիմնական դասագրքերի և դրանց կից աշխատանքային տետրերի պահանջարկը:

Ձեռքբերման քանակները պլանավորելու համար հայտերը լրացվում են առցանց հետևյալ հղումով՝ https://forms.gle/FmKAcqaRAeriT3yz8:

Նախնական հայտերի լրացման վերջնաժամկետը 2023 թ. մարտի 1-ն է:

Նախարարության կողմից գրականության ձեռքբերումը հրատարակչություններից և տրամադրումը կրթօջախներին իրականացվելու է իրավասու անձանց ու կառույցների դիմում-հայտերի հիման վրա: