Հրաձիգներ Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը թիմային միքս մրցաձևում դարձել են Սլովենիայի Ռուսե քաղաքում անցկացված «ISSF Grand Prix» միջազգային մրցաշարի փոխչեմպիոն:

Հայաստանի ներկայացուցիչներն օդամղիչ ատրճանակի միքս մրցաձևում անցել են եզրափակիչ փուլ և 14-16 հաշվով պարտվելով Վրաստանի թիմին՝ զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը:

Հայ հրաձիգները հանդես են եկել նաև անհատական մրցապայքարում: Օդամղիչ ատրճանակ, 10 մ., 60 կրակոց մրցաձևում Էլմիրա Կարապետյանը զբաղեցրել է 7-րդ, իսկ Բենիկ Խլղաթյանը՝ 10-րդ հորիզոնականը:

Օդամղիչ հրացան, 10 մ., 60 կրակոց մրցաձևում էլ Հայաստանը ներկայացրել է Հրաչ Բաբայանը և գրավել 43-րդ հորիզոնականը:

Արդյունքները

Օդամղիչ հրացան, անհատական, 10 մ., 60 կրակոց

Հրաչ Բաբայան - 620.8՝ 43-րդ տեղ

Օդամղիչ ատրճանակ, անհատական, 10 մ., 60 կրակոց

Էլմիրա Կարապետյան - 579` 7-րդ տեղ

Բենիկ Խլղաթյան - 574` 10-րդ տեղ

Թիմային MIX, 10 մ., 30+30 կրակոց

Բենիկ (293) + Էլմիրա (281), եզրափակիչ (14-16), 2-րդ տեղ