Լուրեր
Ի գիտություն «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի մասնակիցների

Օգոստոսի 17-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը: «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի մասնակիցներն օգոստոսի 17-ին մրցավայր կարող են մեկնել

Վենետիկի արվեստի բիենալեում Հայաստանի ազգային տաղավարն ունեցել է 15 հազար այցելու

Վենետիկի արվեստի 60-րդ բիենալեի շրջանակում «Մագազինո դել Սալե 3» ցուցասրահում շարունակում է գործել Հայաստանի ազգային տաղավարը՝ ներկայացնելով «Նինա Խեմչյան․ Արձագանք» մուլտիմեդիա նախագիծը։ 2024 թվականին Հայաստանի ազգային տաղավարի կազմակերպիչն ու գլխավոր հովանավորն է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Արթուր Ալեքսանյանը կարիերայի երկրորդ օլիմպիական արծաթն է նվաճել

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը կարիերայում երկրորդ անգամ դարձել է Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն: Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի եզրափակչում Ալեքսանյանը գոտեմարտել

Մալխաս Ամոյանը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալ է նվաճել Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերում: Վճռորոշ գոտեմարտում Ամոյանն ուժերն է չափել Ուզբեկստանը ներկայացնող հայ ըմբիշի՝ Արամ Վարդանյանի հետ, և 6:5 հաշվով

Երվանդ Մկրտչյանն ՕԽ 800մ վազքի որակավորման փուլում Հայաստանի ռեկորդ է սահմանել

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանը Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի աթլետիկայի մրցաշարում այսօր հանդես է եկել 800 մետր վազք մրցատարածությունում և ցույց տվել 1:49.91 վայրկյան արդյունք, ինչը Հայաստանի նոր ռեկորդ է: Ամփոփելով իր մրցելույթը՝

«Ես նկարում եմ իմ իրավունքները» խորագրով բացօթյա ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբեր

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի այգում բացվել է «Ես նկարում եմ իմ իրավունքները» խորագրով բացօթյա ցուցահանդեսը: Ցուցահանդեսը նվիրված է Եվրոպայի խորհրդի հիմնադրման 75-ամյակին: ՀՀ կրթության, գիտության,

Արթուր Ալեքսանյանը երրորդ անգամ կպայքարի ՕԽ եզրափակչում

Դեպի Օլիմպիական կրկնակի չեմպիոնություն. ՕԽ ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերի եզրափակիչ և վաղը կպայքարի ոսկե մեդալի համար: Փարիզ-2024-ի կիսաեզրափակչում Ալեքսանյանը գոտեմարտել

Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանը մոտենում են օլիմպիական մեդալներին. հայ ըմբիշները կիսաեզրափակչում են

Հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանը դուրս են եկել Փարիզում ընթացող ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ և այսօր երեկոյան կպայքարեն եզրափակչի ուղեգրերի համար: Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանն

Տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 10-րդ նիստը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 10-րդ նիստում քննարկվել են ՀՀ Արարատի, Շիրակի, Սյունիքի մարզերում և Երևան քաղաքում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 6 էսքիզային նախագծեր: Օրակարգում ընդգրկված հարցերից