ԱԺ լիագումար նիստում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը զեկուցել է ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:
Համաձայն նախարարի տեղակալի զեկույցի՝ օրենքի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության համար կարևոր նշանակություն ունեցող մշակութային արժեքների արտաքին առևտուրը, ինչպես նաև արտահանումը և ներմուծումը կանոնակարգելու անհրաժեշտությամբ։
Նախագծով, մասնավորապես, նախատեսվում է մաքսային մարմինների կողմից մշակութային արժեքների համար գանձվող պետական տուրքի տարանջատում։
Առաջարկվում է բազային տուրքի վերանայում՝ մեկ արժեքի համար սահմանելով 10000 դրամ տուրք՝ նախկին 5000-ի փոխարեն, իսկ երկու և ավելի արժեքների դեպքում՝ 15000 դրամ։
«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ իրավակարգավորումները Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։