Լուրեր
ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է ևս 17-ով

ՀՀ կառավարության նիստում այսօր ընդունված որոշմամբ համալրվել է Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը: Որոշմամբ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը, որը կազմված էր 51 տարրից, համալրվել է ևս 17-ով: Այդ թվում են ՀՀ համայնքներից ներկայացված՝ «Շիրակի

Կայացել է Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ համերգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ համերգը: Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ համերգի ընթացքում հնչել է Անտոնին Դվորժակի «Ռեքվիեմ» մեծակտավ ստեղծագործությունը:

Աննա Ամրոյանն ու Նարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության ոսկե մեդալակիրներ

Հայաստանի պատանի և երիտասարդ ծանրորդները շարունակում են հաջող մրցելույթները Լեհաստանում ընթացող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ, 81 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը երկամարտի 341 կգ արդյունքով (150+191 կգ) դարձել է Մ20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր:

Քննարկվել են 2025 թվականին Հայաստանում անցկացվելիք մարզական միջոցառումների կազմակերպմանը վերաբերող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել 2025 թվականին ՀՀ-ում նախատեսված մարզական խոշոր միջազգային մրցաշարերի կազմակերպման և անցկացման հանձնաժողովի առաջին նիստը: Ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Հանձնաժողովում ընդգրկված

Տեղի է ունեցել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմկոմիտեի հերթական նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կազմկոմիտեի չորրորդ նիստը: Նիստին մասնակցել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի մասնակցության համար ընդունվում են հայտեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Ջերմ Ամանոր Ջերմուկում» ծրագրի շրջանակում տեղի կունենա Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնը: Ծրագրի մրցութային մասի կազմակերպիչներն են Վաղարշապատի համայնքապետարանը և «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունը։ Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել 10-35 տարեկան

«ՏԻՄ-ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում, երիտասարդական միջավայրի ձևավորում և համայնքային երիտասարդական ծառայությունների տրամադրում»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «ԵՄ-ն հանուն կրթական բարեփոխումների» ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ հրավիրում է ՀՀ բոլոր մարզերից տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) և երիտասարդական ոլորտի ներկայացուցիչներին՝ մասնակցելու 50/50 ձևաչափով «ՏԻՄ-ՔՀԿ

Հայտնի են շոուդաունի (կույրերի թենիս) տղամարդկանց առաջնության հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 12-13-ը Երևանում անցկացվել է շոուդաունի (կույրերի թենիս) տղամարդկանց հանրապետական անհատական եզրափակիչ առաջնությունը: Առաջնությանը մասնակցել են ՀՀ տարբեր մարզերը և Երևանը ներկայացնող 10 շոուդաունիստներ: Մրցաշարում ընդգրկված են եղել նաև 7 ուղեկցող

Ըմբիշ Կարեն Ասլանյանը՝ ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալ է նվաճել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացված ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությունում: Բրոնզե մեդալի համար պայքարում Ասլանյանը գոտեմարտել է Բուլղարիայի ներկայացուցիչ Աբու Մուսլիմ Ամաևի հետ