Լուրեր
Մշտադիտարկվել է Սյունիքի մարզի հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այցելել են Սյունիքի մարզ՝ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքն ու խնդիրները տեղում քննարկելու նպատակով։ Վաղատին գյուղի Որոտնավանք վանական համալիրում

Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է Արարատի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արարատի մարզ. շրջայցին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նրանք շրջել են մարզի մի շարք հաստատություններում, ծանոթացել իրականացված աշխատանքներին։ Վարչապետին ներկայացվել է Արարատի մարզի պատմական Արտաշատ մայրաքաղաքի հուշարձանախմբի պահպանության և

Նոր դասագրքեր, պարտադիր խմբակներ, արտադպրոցական կրթության կարևորություն. Շիրակի մարզում անցկացվել է օգոստոսյան խորհրդակցություն

Նոր ուսումնական տարվան ընդառաջ այսօր Շիրակի մարզի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարների մասնակցությամբ անցկացվել է օգոստոսյան խորհրդակցություն, որը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Խորհրդաժողովին մասնակցել են նաև Շիրակի մարզպետի

«Նորարար միասին» Ֆրանկոֆոն միջազգային ամառային ճամբար՝ 8 երկրի դպրոցականների մասնակցությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանսախոս տարածաշրջանային կենտրոնի (CREFECO) հետ համատեղ Դիլիջանի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի (Թումո) մասնաճյուղում կազմակերպել է «Նորարար միասին» ֆրանկոֆոն միջազգային ամառային ճամբարը: Ճամբարին մասնակցում են 15-17 տարեկան 16 դպրոցականներ

Նոր ընկերներ և գիտելիք. սփյուռքահայ 53 պատանի համախմբվել էր Համահայկական հայագիտական օլիմպիադայի շրջանակում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն արդեն 11-րդ անգամ անցկացնում է Համահայկական հայագիտական օլիմպիադան: Այս տարի օլիմպիադային մասնակցել է 14-18 տարեկան 53 պատանի՝ Վրաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Իսպանիայից և Քուվեյթից: Օլիմպիադայի նպատակն է խրախուսել հայոց

Միջազգային վերապատրաստման դասընթաց թանգարանների աշխատակիցների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների Թեհրանի կենտրոնի համագործակցությամբ սեպտեմբերի 12-14-ը Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում

Վարպետության դաս՝ Ալեքսանդրինյան թատրոնի մասնագետների կողմից

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և Ալեքսանդրինյան թատրոնի միջև կնքված հուշագրի շրջանակում սեպտեմբերի 6-8-ը կանցկացվի աննախադեպ վարպետության դաս դերասանների համար։ Ալեքսանդրինյան թատրոնի մասնագետները կներկայացնեն իրենց

Օգոստոսյան խորհրդակցություն՝ Լոռու մարզում

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Լոռու մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ անցկացվել է օգոստոսյան խորհրդակցություն, որը վարել էՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Խորհրդակցությանը մասնակցել են Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության, ԿՏԱԿ-ի,

Դասագրքերի ստեղծման դրամաշնորհային մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ` Հանրակրթության պետական նոր չափորոշչով պայմանավորված՝ 2-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 10-րդ դասարանների հանրակրթական առարկաների