Լուրեր
Հայտնի են Հայաստանի ձյան վոլեյբոլի առաջնության հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ օրերս անցկացվել է Հայաստանի ձյան վոլեյբոլի առաջնությունը, որին մասնակցել է տղամարդկանց 10 և կանանց 7 թիմ։ Տղամարդկանց պայքարում չեմպիոնի կոչմանն արժանացել է «Գյումրի» թիմը, որը

Հայաստանն առաջին անգամ ներկայացուցիչ է ունեցել լեռնադահուկային սպորտի աշխարհի առաջնության եզրափակչում

Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքականի առաջատար Գլեբ Մոսեսովը հանդես է եկել Ավստրիայի Զալբախ քաղաքում ընթացող մեծահասակների աշխարհի առաջնության ոլորավայրէջք և հսկա ոլորավայրէջք մրցաձևերի եզրափակչում: Մոսեսովը պատմության մեջ դարձել է Հայաստանը ներկայացնող առաջին լեռնադահուկորդը, որը երբևէ հաղթահարել է աշխարհի առաջնության որակավորման

Արտադպրոցական և ոչ ֆորմալ կրթության ծառայություններից օգտվողները կստանան սոցիալական ծախսերի փոխհատուցում

Հայաստանի Հանրապետությունում փուլային եղանակով ներդրվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրման համակարգ, որին զուգահեռ ներդրվում է նաև ֆիզիկական անձանց կողմից կատարվող սոցիալական ծախսերի/սոցիալական կրեդիտների համակարգ: Այն ենթադրում է երկու խոշոր ուղղություններով՝ կրթության և առողջապահության ծախսերի որոշակի փոխհատուցում: Այս մասին

Հաստատվել է տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնության պաշտոնական թալիսմանը

Ապրիլի 13-19-ը Հայաստանում անցկացվելիք տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնության պաշտոնական թալիսմանը կլինի «Գամփռը»: Փորձագիտական ​​ժյուրին լավագույնն է ճանաչել հեղինակ Էլլա Ամատունու աշխատանքը։ «Գամփռը Հայկական լեռնաշխարհի բնիկ պահակ շների ցեղատեսակ է, որը հայտնի է իր ուժով, ճարպկությամբ և դիմացկունությամբ։

Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների 2025 թ. ձմեռային բաց առաջնության հաղթող

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Բելգրադում ընթացող Բալկանյան երկրների 2025 թ. ձմեռային բաց առաջնությունում՝ առաջինը հաղթահարելով 1500 մ. վազքատարածությունը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ, եռացատկորդ Գոռ Հովակիմյանն էլ դարձել է առաջնության արծաթե մեդալակիր: Սա Հովակիմյանի

Եվս մեկ մեդալ՝ հրաձգության Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնությունից

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող հրաձգության Մ16 և Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչներն արծաթե մեդալ են նվաճել Մ18 տարեկանների պայքարի 10 մ օդամղիչ ատրճանակ տրիո մրցաձևում։ Գոռ Մանուչարյան/Գրիգոր Պողոսյան/Արմեն Գևորգյան եռյակը որակավորման փուլում խոցել է

Դպրոցականների լողի փորձնական ծրագիրը կընդլայնվի

ՀՀ կառավարության նիստում հավանություն է տրվել մարզերի դպրոցահասակ երեխաների լողի փորձնական ծրագրի ընդլայնման վերաբերյալ նախագծին։ Ըստ այդմ՝ կավելանան լողի անվճար պարապմունքների խմբերը՝ յուրաքանչյուր տարիքային խմբում նախկին մեկի փոխարեն ծրագրի շահառու կդառնան երեքական խմբեր։ Որոշումն ընդունվել է ՀՀ մարզերի լողավազաններում

144 գիտական խմբեր կիրականացնեն 36 ամիս տևողությամբ նախագծեր. մրցույթի ամփոփում

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր-2025» մրցույթի արդյունքներով ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը: Մրցույթի արդյունքում 3-5 անդամ ունեցող

Հայաստանի ներկայացուցիչը «Երիտասարդ խոհարարների միջազգային  օլիմպիադա» մրցույթում գրավել է 2-րդ տեղը

«Երիտասարդ ուսանող խոհարար» մրցույթի հաղթող Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանող Արսեն Արմենակյանը մասնակցել է Հնդկաստանում անցկացված «Երիտասարդ խոհարարների միջազգային XI օլիմպիադա-2025» մրցույթին։ Հայաստանը ներկայացնող երիտասարդ խոհարար Արսեն Արմենակյանը բարդ մրցակցության արդյունքում զբաղեցրել է 2-րդ պատվավոր տեղը, որը