Լուրեր
Երկու մեդալ՝ ըմբշամարտի աշխարհի Մ23 առաջնությունից

Աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն է դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Մելիքյանը (60 կգ), որը եզրափակիչ գոտեմարտում 11։7 հաշվով հաղթել է Ղրղզստանի ներկայացուցիչ Ժոլոման Շարշենբեկովին։ Մելիքյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 8։0 հաշվով հաղթել է Բուլղարիայի ներկայացուցիչ Մարտին

Պանթեոնում տեղադրվել է Յուրի Վարդանյանի մահարձանը

Նոյեմբերի 1-ին՝ 1980 թվականի Օլիմպիական խաղերի, աշխարհի յոթակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն, 43 համաշխարհային ռեկորդի հեղինակ Յուրի Վարդանյանի մահվան առաջին տարելիցի օրը, Կոմիտասի անվան Պանթեոնում տեղի է ունեցել նրա մահարձանի բացման արարողությունը: Յուրի Վարդանյանի մահարձանի ճարտարապետը

Ավարտվել են սպարտակիադայի ծրագրով անցկացվող սեղանի թենիսի մրցումները

Հայաստանի մարզերի, Երևանի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա մարզական միջոցառման ծրագրով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անցկացրած սեղանի թենիսի մրցումներն ավարտվել են: Տղաների պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Հովհաննես Ջուլհակյանը (Լոռի), երկրորդ տեղում Արցախից Լեոնիդ

Ազատ ոճի ըմբիշներն ավարտել են ելույթներն աշխարհի երիտասարդական առաջնությունում. պայքարի են դուրս գալիս հունահռոմեականները

Նոյեմբերի 1-ից աշխարհի երիտասարդական առաջնության մեդալների համար պայքարելու են հունահռոմեական ոճի ըմբիշները: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներում Հայաստանը ներկայացնելու են Նորայր Հախոյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ), Վահե Պողոսյանը

Հանդիպում-քննարկում՝ սամբոյի ֆեդերացիայի նախագահի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանի նախաձեռնությամբ սկսվել են տարբեր մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչների, սպորտային կազմակերպությունների և շահագրգիռ անձանց հետ հանդիպում-քննարկումներ: Հոկտեմբերի 29-ին Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում ՀՀ ԿԳՄՍ նախարարության Մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի

Պարգևատրվել են նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի մրցանակակիրները

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անցկացրած նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի փակման արարողությունը: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը։ Նա

11 մեդալ՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունից

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտվել է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչները Եվրոպայի առաջնությունում 7 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել: Մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչումը նվաճել են Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ), Սամվել Գասպարյանը (109 կգ) և

Կայացել է նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլը

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունենալու նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլի մրցանակակիրների պարգևատրման արարողությունը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության անցկացրած մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցել են հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարաններից ձևավորված

Լսողության խանգարում ունեցող 5 հայ ըմբիշ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը Բելառուսի Գոմել քաղաքում կայանալու է խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Խուլերի հայկական սպորտային կոմիտեի նախաձեռնությամբ Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի մրցումներին Հայաստանը կներկայացնի լսողության խնդիր ունեցող 5 մարզիկ։ Մեդալների