Լուրեր
Մշտադիտարկվել են Արարատի մարզի մի շարք հուշարձաններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Արարատի մարզի Մոշաղբյուրի Սբ Կարապետ և Լանջանիստի Սպիտակ վանք հուշարձաններ։ Մոշաղբյուրի Սբ Կարապետ եկեղեցին նորոգվում է բարերարի

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանը

ԿԳՄՍ նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանը: Սամվել Խալաթյանը ծնվել է 1950 թ. հունվարի 9-ին Կիրովական քաղաքում (այժմ`ՀՀ Լոռու մարզ, քաղաք Վանաձոր): Ավարտել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի

«Եվրոպական ժառանգության օրերը» Հայաստանում մեկնարկել է Արենիում անցկացվող Արհեստների միջազգային փառատոնով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ Վայոց ձորի մարզի Արենի համայնքում անցկացվել է Արհեստների միջազգային երրորդ փառատոնը՝ «Գինի և արհեստներ» խորագրի ներքո, որով նաև տրվել է Եվրոպայում նշվող ամենաընդգրկուն և

ԿԳՄՍՆ պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է «Միավորված մշակույթներ» խորագրով միջազգային համաժողովին

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 12-14-ը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է «Միավորված մշակույթներ» խորագրով միջազգային համաժողովին։ Պատվիրակության կազմում ընդգրկված են ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը։ Միջազգային

Ժաննա Անդրեասյանը Եղեգնաձորում մասնակցել է Վայոց ձորի կրթամշակութային էքսպոյին

Հանրակրթական դպրոցներում հայտարարված մշակութային տարվա շրջանակում սեպտեմբերի 14-ին ՀՀ բոլոր մարզերում ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ անցկացվել են կրթամշակութային էքսպոներ։ Դրանք նպատակ ունեն ընդլայնել մշակույթի դերը կրթության համակարգում՝ նպաստելով դպրոցականների՝ հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողունակությունների ձևավորմանը, արժեհամակարգի և

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում կբացվի «Քաղաքային պատկերներ․ ժառանգության վկաներ» ցուցահանդեսը

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ․ Ա․ Աբրահամյանի հավաքածու) սեպտեմբերի 14-ին «Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ» ՀՈԱԿ-ի հետ համատեղ ներկայացնում է «Քաղաքային պատկերներ․ ժառանգության վկաներ» ցուցահանդեսը։ Այս տարի «Եվրոպական ժառանգության օրեր» համաեվրոպական միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 14-15-ը «Ճանապարհներ, ցանցեր,

«Հայկական դուդուկի կանչը» խորագրով  փառատոն՝ Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել «Հայկական դուդուկի կանչը» խորագրով 2-րդ փառատոնը։ Փառատոնի մեկնարկը ազդարարվել է Սարդարապատի հուշահամալիրից

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի Երիտասարդության հարցերով գրասենյակի ղեկավարի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալ, Երիտասարդության հարցերով գրասենյակի ղեկավար Ֆելիպե Պաույերիին, որը Հայաստան է ժամանել Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով: Հանդիպմանը ներկա է եղել

Եղիշե Չարենցի տուն-թանգարանի նոր ցուցասրահի և «Գիրք ճանապարհի–90» ժամանակավոր ցուցադրության բացում

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 16:00-ին, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի կունենա նոր ցուցասրահի և «Գիրք ճանապարհի–90» ժամանակավոր ցուցադրության բացումը: Նոր ցուցասրահը բարեկարգվել է Եվրոպական միության աջակցությամբ «ԿԱՏԱՊՈՒԼՏ ստեղծարար աքսելերացիոն» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՀԲԸՄ հիմնադրամի (Հայաստան) և «Քրիեյթիվ Արմենիա» մշակութային