Ջերմուկում առաջին անգամ անցկացվել է ձմեռային «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնը, որն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությամբ։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։
Օրվա ընթացքում գործել է տեղական արտադրանքի ամանորյա տոնավաճառ, իսկ երեկոյան տեղի է ունեցել տոնական համերգային ծրագիր՝ Արամ MP3-ի, Yellowheart խմբի և «Մանկական Եվրատեսիլ 2025» մրցույթի մասնակից Ալբերտ Արմենակյանի մասնակցությամբ։
Մուտքն ազատ է եղել․ փառատոնին մասնակցել են հազարավոր քաղաքացիներ և զբոսաշրջիկներ։