ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ Հայկական ազգային երաժշտական ակադեմիան հունվարի 6-ին իրականացրել է Հոգևոր երաժշտության երրորդ փառատոնը:

Փառատոնին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

Փառատոնի շրջանակում կազմակերպվել է նաև Սուրբծննդյան տոնավաճառ՝ տեղական արտադրողների մասնակցությամբ։

Համերգային ծրագրում հանդես են եկել «Ֆիմեյլ Կոմպոզերս» երգչախումբը, Թալինի երգչախումբը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և մարզային մանկական երգչախմբերը՝ Թալինից, Ապարանից, Քաղցրաշենից և Արևշատից։ Մենակատարներն էին Ժաննա Դավթյանը, Վարդան Խաչատրյանը և Սոֆյա Սայադյանը: