Լուրեր
ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանությունը հրավիրում է մասնակցելու «Viksit Bharat Run 2025» վազքի մարաթոնին

ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանությունը «Viksit Bharat Run 2025» նախաձեռնության շրջանակում սեպտեմբերի 28-ին՝ ժամը 10:00-12:00-ը, Երևանում կանցկացնի վազքի մարաթոն։ Մարաթոնի ընդհանուր երկարությունը կազմում է 5 կմ։ Վազքը կմեկնարկի ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանությունից (հասցե՝ Հնդկաստանի փողոց 50/2), իսկ ավարտը նախատեսված է Հրազդանի կիրճ

ԿԳՄՍ նախարարը հետևել է Հայաստանում «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիայի կառուցման աշխատանքներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր այցելել են Երևանի Ավան վարչական շրջանում կառուցվող «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիա՝ ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին։ Շինհրապարակում նախարարին և ՀՖՖ նախագահին ներկայացվել են ակադեմիայի

Մանկական արվեստի թանգարանը վերաբացվում է

ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի Մանկական արվեստի թանգարանը (հասցե՝ Սայաթ-Նովա 6) վերաբացվում է: Պաշտոնական միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին՝ ժամը 17:00-ին: Երկար դադարից հետո թանգարանը վերադառնում է իր պատմական տարածք՝ վերանորոգված, տեխնիկապես վերազինված

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը նշում է հիմնադրման 90-ամյակը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ներկա է եղել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի 90-ամյակի և ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի 10-ամյակի միջոցառմանը: Կենսաբանության ֆակուլտետի նախաձեռնությամբ ԵՊՀ-ում մեկնարկել է նաև «Կենսաբանական գիտություններ և բնապահպանական լուծումներ՝ հանուն կայուն

Հայաստան-Գերմանիա. քննարկվել են գիտության ոլորտում համագործակցության նոր ուղիներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հալլե-Վիթենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանի (MLU) ռեկտոր Կլաուդիա Բեքերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով ռեկտորին՝ ԿԳՄՍ

Քննարկում՝ ուղղված Հայաստան-Ֆրանսիա մշակութային, կրթական կապերի ամրապնդմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի՝ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով պատվիրակությանը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է,

Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի հեղինակային մոնո-օպերաները ներկայացվել են «Գրեմմի» մրցանակաբաշխության

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը (ՇՈՒՇԱՆ) ստեղծել է «Reflections» և «Dialogue» մոնո-օպերաները, որոնք ամերիկյան AFL Music-AFL Productions-ը ներկայացրել է Recording Academy-ի 68-րդ ամենամյա «Գրեմմի» մրցանակաբաշխության (2026 թ.) «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգում։ Շուշան Սարգսյանի հեղինակած «Reflections»-ը սոպրանոյի,

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ծանոթանալու հիմնանորոգման աշխատանքների ընթացքին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ ծանոթանալու տարածքում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Նախարար Ժաննա

ՀՖԿՍՊԻ-ի շախմատիստ ուսանողները՝ Երևանում անցկացված Եվրոպայի համալսարանների առաջնության հաղթողներ

Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողները դարձել են Երևանում անցկացված 2025 թվականի Եվրոպայի համալսարանների շախմատի առաջնության ոսկե մեդալակիրներ՝ թե՛ տղաների, և թե՛ աղջիկների մրցապայքարում։ Տղաների թիմը դարձել է առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր՝ գրավելով 1–ին հորիզոնականը նաև կայծակնային