Լուրեր
Մեկնարկել է «ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի sms քվեարկության փուլը

Ս.թ. հոկտեմբերի 11-ից մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպվող «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության փուլը։ 2022 թվականի «Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի համար հայտ

Վահրամ Դումանյանը հետևել է «ՉեսսՄուդ» միջազգային մրցաշարի ընթացքին

Հայաստանի շախմատի ակադեմիան Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ կազմակերպել է «ՉեսսՄուդ» շախմատի միջազգային մրցաշարը: Ծաղկաձորում ընթացող մրցաշարին մասնակցում է 12 երկրից ավելի քան 200 շախմատիստ, այդ թվում` 25 միջազգային գրոսմայստեր, 40 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետ:

Կապանում մեկնարկել են ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստը և «100 գաղափար ԱՊՀ-ի համար» մրցույթի ամփոփումը

ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը։ Միջոցառման շրջանակում կանցկացվի նաև «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական մրցույթի եզրափակիչ փուլի ամփոփումը։ ԱՊՀ երիտասարդության խորհրդի նիստին մասնակցում են ԱՊՀ անդամ պետությունների՝

Հայագիտությունը՝ Եվրոպական միության ուշադրության կենտրոնում

Հոկտեմբերի 8-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ներկայացվեց «Պատմական Հայաստանը որպես Եվրոպայի և Ասիայի միջմշակութային հարաբերությունների հանգույց 9-14 դդ.» եվրոպական ծրագիրը: Ծրագրի հեղինակը միջազգային ճանաչում ունեցող գիտնական, Հռոմի Ֆլորենցիայի համալսարանի պրոֆեսոր Զարուհի Պողոսյանն է: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից,

Կապանում կանցկացվեն ԱՊՀ երիտասարդության խորհրդի նիստը և «100 գաղափար ԱՊՀ-ի համար» մրցույթի ամփոփումը

Հայաստանը հյուրընկալում է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երիտասարդության հարցերով խորհրդին: Հայաստան են ժամանելու 6 երկրների շուրջ 50 պատվիրակներ: 2021 թվականի հոկտեմբերի 11-13-ը Հայաստանի Հանրապետության 2021 թվականի երիտասարդական մայրաքաղաք Կապանում կանցկացվեն ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը և

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի, ՀԲ Հարավային Կովկասի մարդկային զարգացման բաժնի ղեկավար Ահմետ Լեվենտ Եների

Ամփոփվել են Կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված մրցույթի արդյունքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. սեպտեմբերի 28-ի N 1627-Ա/2 հրամանով հաստատվել է 2021 թ. հուլիսին հայտարարված գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական նախագծերի հայտերի մրցույթի արդյունքում ֆինանսավորման

«Գենետիկա XXI» կլոր սեղան՝ Գիտությունների ազգային ակադեմիայում

Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվել է «Գենետիկա XXI» թեմայով կլոր սեղան, որը կազմակերպել էին ԳԱԱ-ն և Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը՝ Ռուսաստանի Դաշնության «Գիտության և տեխնոլոգիայի տարի-2021»-ի շրջանակում: Միջոցառման անցկացմանն աջակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեն